ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ առաջացել էին հարցեր՝ կապված թարմ մսի սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի կամ դրա պիտակի տրամադրման, այն որպես ուղեկցող փաստաթուղթ գործնականում շրջանառելու հետ: Նշում էին, որ դա իրենցից պահանջելու է լրացուցիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, որ իրացման ցանցում հնարավոր են պիտակի կեղծումներ և այլն:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նախ ներկայացրել է ձև 5 անասնաբուժական փաստաթղթի կամ դրա պիտակի առավելությունները. այն նպաստելու է հենց արտադրողների միջև հավասար մրցակցության ապահովմանը և ավելի է հեշտացնելու վերահսկողության հետագծելիությունը: «Այն ռեսուրսները, որ դուք տրամադրելու եք ձև 5 անասնաբուժական փաստաթղթով գործունեություն ծավալելու համար, չնչին է, համեմատած այն օգուտի հետ, որն ունենալու է պետությունը, սպառողը և հենց դուք՝ սննդամթերքի անվտանգության ու վերահսկելիության տեսակետից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Նա նաև հավաստիացրել է, որ անասնաբուժական այս փաստաթղթի կեղծումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է շատ խիստ, կտրուկ և դրանով, արդյունքում, զբաղվելու են իրավապահ մարմինները:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ ձև 5-ը տնտեսվարողը, մասնավորապես՝ սպանդանոցը, հնարավորություն ունի Տեսչական մարմնից ստանալ էլեկտրոնային եղանակով, ինքնուրույն լրացնել և տրամադրել իրացման ցանցին՝ արագ, թափանցիկ, առանց լրացուցիչ ծախսերի՝ ապահովելով պետական, հանրային և տնտեսավարողի հսկողությունը:
Հիշեցնենք, որ թարմ միս ձեռքբերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը և համոզվել, որ տվյալ մսի խմբաքանակն անվտանգ է, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա իսկությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մթերքի մասին ամբողջ տեղեկատվությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01