Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական շարժման զինյալների վերջին ակտիվացումից հետո երկրի բոլոր նահանգապետերին շտապ կանչել է Անկարա, հաղորդում է «Ջումհուրիյեթ» թերթը:
Նշենք, որ երեկ Թուրքիայի Էլյազըղ քաղաքում (պատմական Խարբերդի նահանգ) Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, PKK) զինյալներն օդային հարվածներ են հասցրել քաղաքի մի շարք բնակելի թաղամասերի: Հարձակման ընթացքում մահացել է 3, վիրավորվել 100-ից ավելի մարդ:
Այսօր Անկարայում հրավիրված ժողովի ընթացքում, որին մասնակցել են նախագահ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, քննարկվել են քուրդ զինյալների գործողությունների դեմ ծավալվելիք նոր կանխարգելիչ միջոցները, ինչպես նաև հուլիսի 15-ի հեղաշրջման տապալված փորձից հետո երկրում իրականացվող նոր հետախուզական աշխատանքները:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47