Ոչինչ չի մոռացվել, ամեն ինչի համար պետք է լինի պատասխանատվություն, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքին, ասաց, որ չնայած քննադատություններին, ինքը գոհ է նախարարության աշխատանքից։
«Դուխով շարունակեք»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը հարացադրում արեց․ «Այդ ո՞նց եղավ, որ մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների ու նպաստների համակարգում պարզվեց, որ 3-4 մլրդ դրամ կարելի է խնայել։ Բա ո՞ւր են եղել նախկին տարիներին էդ 3-4 մլրդ դրամները, ինչո՞ւ չեն ծառայեցվել նպատակներին, ինչո՞ւ մանկատան երեխաների համար մինչև հիմա բնակարաններ չեն գնվել, ինչո՞ւ աղքատ ընտանիքներին շանս չի տրվել, որ իրենք իրենց աշխատանքով աղքատությունը հաղթահարեն։ Որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մեկ բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, ծնկած վիճակում պահել։ Եվ այս քաղաքականությունն իրականացրած մարդիկ, օգտվելով Հայաստանի ժողովրդավարությունից, դեռ խոսում են։ Լավ են անում, սահմանադրական իրավունք է։ Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ մի բան չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել, և ամեն ինչի համար ժամանակին իր պատասխանը լինելու է։ Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ՝ այդ պատասխանատվությունը պետք է լինի քրեական, վարչական, թե այլ կերպ, բայց պատասխանատվությունն անխուսափելի է։ Այնպես որ, ես նախարարության գործունեությունից շատ գոհ եմ»։
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03