Անկարան երկար տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է՝ սահմանափակելու համար ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը՝ առաջին հերթին մտրակի եւ բլիթի մեթոդների օգտագործմամբ: Այս մասին New Europe կայքում հրապարակված իր հոդվածում նշում է System of a Down-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը: «Հայոց ցեղասպանությունը, տերմին, որն օգտագործվում է 2015 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների զանգվածային սպանությունները նկարագրելու համար, Թուրքիան տասնամյակներ շարունակ որպես քաղաքական կապիտալ է օգտագործել ամբողջ աշխարհում ժողովրդավարության դեմ»,- նշում է նա: Թանկյանի խոսքով՝ Թուրքիայի վերջերս կատարած ներխուժումը Սիրիա անմիջականորեն ուղղված է քրդերի, հայերի եւ այս տարածաշրջանի այլ համայնքների դեմ ու «բացահայտ ցույց է տվել անպատիժ մնացած մարդասպանի իրական դեմքը»: «Ամբողջ աշխարհի հայությունը բարոյալքվեց՝ դառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդական գյուղերի եւ խաղաղ բնակիչների ռմբակոծությունների վկան: Սա նման էր հարյուրամյա վաղեմության Ցեղասպանության պատճառով հետտրավմատիկ խանգարման հետեւանքով ապրումներին: Քրդերի եւ ամերիկացիների միությունը մեկ ժամում փլուզվեց Էրդողանին հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո»,- նշում է նա: Թանկյանը նշում է, որ իր ընկերների մեծ մասը ցնցված է այն բանից, որ Իսրայելը եւս պաշտոնապես չի ճանաչում Ցեղասպանությունը: «Անկախ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական խնդիրներից, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բոլոր ջանքերը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հետախուզական տեղեկատվության փոխանակման պատճառով»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւ կընդուներ: «Հայոց ցեղասպանությունը պետք է բոլորի համար պատմական կարեւոր դաս լինի: Մարդկության դեմ անպատիժ հանցանքները, որոնք միջազգային հանրությունն անտեսում է տնտեսական կամ քաղաքական շահի համար, վերջին հաշվով գլոբալ աղետների կհանգեցնեն»,- եզրափակե է Թանկյանը:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55