ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը, որի շրջանակում կցուցադրվի 5 մոնոներկայացում` Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն), Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն):
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան` Մ. Մակդոնախ «Բարձ Մարդը», Թեհմինե Խաչատրյան` Հ․Թեքգյոզյան «Մատնահետք», Ծովինար Մարտիրոյսան`Չ. Այթմաթով «Կառափնարան», Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան` Ֆ. Դոստոևսկի «Խեղճ մարդիկ»:
«Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրն այս տարի կկայանա «Լոֆթում», որտեղ ուսանողները հնարավորություն կունենան շփվել ոլորտի և ոչ միայն առաջատար մասնագետների հետ (Հանդիպում դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ։ Թեմա՝ Ձայնը՝ «աշխատանքային գործիք»), (Հանդիպում պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ։ Թեմա՝ Շարժումը բեմում), (Հանդիպում ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ։ Թեմա՝ Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները), (Հանդիպում դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ։ Թեմա՝ Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները), (Հանդիպում՝ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ։ Թեմա՝ Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում):
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը: Ս.թ. հոկտեմբերի 19-ից 22-ը փառատոնն անցկացվել է Տավուշի մարզում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել մշակութային փառատոների շարքում: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները:
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
17:52
17:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14