ԱՄԷ-ն շուտով կարող է չեղարկել WhatsApp-ի միջոցով զանգերի արգելքը, հաղորդում է CNBC-ն: ԱՄԷ էլեկտրոնային անվտանգության ազգային վարչության տնօրեն Մոհամեդ Ալ-Քուվեյթի խոսքով՝ ԱՄԷ-ն ընդլայնել է համագործակցությունը խոշոր տեխնոլոգիական հարթակների հետ՝ ազգային անվտանգության հարցով նախաձեռնության շրջանակում: «WhatsApp-ի հետ համագործակցությունը փաստացի ընդլայնվել է, եւ այդ ծրագրերից շատերում մենք հայեցակարգի լավ ըմբռնում ենք տեսել: Հնարավոր է, որ ձայնային զանգերի արգելքը չեղարկվի, եւ դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է նա: ԱԷՄ-ում արգելված են Skype-ը, FaceTime-ը եւ WhatsApp-ը: Վերջին տարիներին Պարսից ծոցի այլ երկրներ մեղմել են VoIP-ի նկատմամբ իրենց դիրքորոշումը: Սաուդյան Արաբիան չեղարկել է WhatsApp-ի միջոցով զանգերի արգելքը 2017 թվականին: Նախորդ տարի հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Microsoft-ը եւ Apple-ը բանակցություններ են վարում ԱՄԷ-ի կառավարության հետ Skype-ի եւ FaceTime-ի արգելքի չեղարկման մասին: Սակայն դրանց տեսա- եւ աուդիոծառայությունները նախկինի պես արգելափակված են: Ալ-Քուվեյթը խոստովանել է, որ երկրում մեծ թվով միացումների ապահովումը նշանակում է «մի ամբողջ էկոհամակարգի» խնդրի լուծում, ենթադրելով, որ դա կարող է կառավարությունից պահանջել վերանայել այն հարցը, թե ինչպես է տեխնոլոգիական հասանելիությունը հավասարակշռում ազգային անվտանգության հետ:
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
17:52
17:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14