Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 900 մլն դրամից ավելի գումար է հատկացրել ազգային, կամերային, դասական ոլորտներին, Արցախի խնդիրներին, տարբեր կրթական հարցերի, և միայն 0,3 տոկոսը՝ փորձարարական ինչ-որ մի միջոցառման: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 2,7 մլն դրամ: «Ես կարծում եմ, որ բանական մարդը, եթե այս թվերն իրար կողք դնի, կհասկանա, որ այստեղ ակնհայտորեն որոշակի շահարկումների տեղ կա: Նորից եմ ուզում խնդրել, ասել, որ սրանք բարդ գործընթացներ են, դեռ ժամանակ է պետք, որ պարզաբանումների, հարցազրույցների, հանդիպումների, տարբեր խմբերի հետ քննարկումների արդյունքում պետք է պարզաբանվեն: Ջրերը կզուլալվեն, բոլորը կհասկանան, որ նախարարությունը վարում է բացառապես պետության ու մեր ժողովրդի շահերից բխող քաղաքականություն, և չտրվեն որոշակի շահարկումների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ ամբողջությամբ չի դիտել այդ ներկայացումը: «Դիտել եմ միայն այն հատվածները, որոնք կային մամուլում, համացանցում, որտեղ փորձ էր արվում խոչընդոտվել: Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց հետո մասնագետները գնահատում են, թե որքանով է դա համապատասխանում դրված նպատակներին»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում են ուժեղացնել դպրոցներում հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցումը:
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03