Երևանի մշակութային կյանքի զարգացման գործում իրենց ավանդը կարող են ունենալ Բոյաջյան արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը, որոնց ցուցասրահներում ներկայացվելու է Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը: Ընդգրկված են աշխարհահռչակ արվեստագետներ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի արվեստի մի քանի հարյուրից ավելի գործեր` գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր։ Ցուցահանդեսը ներառում է նաև արվեստագետ Վարդան Աճեմյանի բացառիկ գրաֆիկական աշխատանքները, որոնք երբևիցե չեն ցուցադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ տանիքի տակ գտնվող մշակութային հաստատությունների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում: Հավաքորդ Վարդգես Բոյաջյանը, խոսելով թանգարանի կարևորության մասին, ասաց, որ այն հայկական գրաֆիկայի միակ թանգարանն է: «Այդտեղ ցուցադրվելու են եվրոպահայ, Հայաստանում ստեղծագործող նկարիչների գրաֆիկական աշխատանքներ: Գառզուի, Ժանսեմի, Շահինի գրեթե ամբողջական հավաքածուներն են ընդգրկված: Կլինեն նրանց նկարազարդումներով եզակի գրքեր, որոնք փոքր տպաքանակով են լույս տեսել»,-շեշտեց նա: Բոյաջյանի խոսքով` այդ գործերի հանգրվանը Հայաստանն է, ուստի արվեստների կենտրոն և թանգարան բացելն անհրաժեշտություն էր: Հավաքորդն ասաց, որ արվեստների կենտրոնում էքսպոզիցիան կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել. կլինեն ժամանակակից ստեղծագործողների` նկարիչների, քանդակագործների ցուցահանդեսներ: «Նախատեսում ենք կամերային երաժշտության համերգներ, մոնոներկայացումներ, գրական երեկոներ, հետաքրքիր արվեստագետների հետ հանդիպումներ կազմակերպել: Տարածքում գործելու է նաև փոքր սրճարան, որտեղ կմիավորվեն գեղարվեստն ու ժամանցը: Կարծում եմ` այն հետաքրքիր կլինի ոչ միայն տեղացիներին, այլև օտարերկրացիներին: Մարդիկ կարող են առանձնանալ, լավ ժամանակ անցկացնել արվեստի միջավայրում»,-շեշտեց Վարդգես Բոյաջյանը: Բոյաջյան արվեստների կենտրոնի և Հայկական գրաֆիկայի թանգարանի բացման արարողությանը զուգահեռ նոյեմբերի 22-ին ցուցահանդեսներ կկազմակերպվեն Գյումրիում և Ստեփանակերտում, որոնցում ներկայացված կլինեն նույն հավաքածուից բացառիկ աշխատանքներ:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01