Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, «Զվարթնոց» Ավիաօդերևութվաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում 19.06.2017թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ թվով 6 երկաթյա բաշխիչ արկղ, ըստ հաշիվ-ապրանքագրի, ԱՁ-ից ձեռք է բերվել նախկին տնօրենի կողմից, որոնք պետք է տեղադրվեին «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում, բայց չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել, սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի, նշված բաշխման արկղերը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում տեղադրվել են և հանձնվել շահագործման: Նշված ակտը վավերացվել է ընկերության կլոր կնիքով, նշված ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենի, ընկերության տեխնիկական սպասարկման ծառայության սարքավորումների սպասարկման բաժնի պետի և նույն բաժնի տեխնիկի ստորագրություններով: Հետագայում ընկերությունում կատարված ներքին ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրով ընկերության տնօրենի կողմից ԱՁ-ից գնվել է թվով 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն նշված ապրանքները չեն արտացոլվել ընկերության 2015-2016թթ. գույքային ցանկում, 2016թ. գույքագրման ցանկում և նախարարի հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված ընդունման-հանձնման գույքային ցանկում: Այսկերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.060.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Նախաքննությունը շարունակվում է: Հայտնում ենք, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արծվիկ Մինասյանը որևէ առնչություն չունի առերևույթ յուրացման և փաստաթղթերի կեղծման հետ: «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը ստեղծվել է երբ Մինասյանը եղել է Բնապահպանության նախարար և այդ ընկերության ստեղծման, ինչպես նաև գործունեությանն առնչվող քննության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման համար այսօր Մինասյանը՝ որպես վկա, հրացաքննվել է:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03