Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ: «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500-1000 հայաստանցու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 7-ին, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում: Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար-փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300-500-ի: Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,-ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի նույն ժամանակ գործարանը կունենա 1000-ից ավելի աշխատատեղ:
Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն իրացվելու է Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո, Italian Stoneware –ը պատրաստակամ է անել ավելին: Մինչև 2020-ի փետրվար ամիսը պետք է հասցնեն 300 աշխատակից գտնել՝ թեև այժմ դժվարություններ ունեն աշխատակիցներ գտնելու հարցում:
Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին նշեց, որ արդեն նախագիծ էին կազմել, մեծ աշխատանք էին տարել ու պատրաստվել Վրաստանում բացել այդ գործարանը, երբ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է այդ նույնն անել Հայաստանում: «Այսպիսով` 4 ամսվա ընթացքում համաձայնության եկանք, կազմեցինք մեր ընդհանուր նպատակը և պայմանավորվեցինք բացել այս գործարանը, որտեղ ներկայանում է «Ցերամիսիա» ընկերությունը: Վերջինս ներկայացված է աշխարհի ավելի քան 5000 խանութներում: 4 ամսվա ընթացքում մենք ահռելի աշխատանք ենք տարել»,-ասաց Պոլիդորին:
Գործարանի ողջ ղեկավար կազմն Իտալիայից է, աշխատակիցները բոլորը վերապատրաստման դասընթացներ են անցել Իտալիայում։ Պոլիդորին նշեց՝ Գագիկ Ծառուկյանը կառուցել է այս շինությունը՝ ցանկություն ունենալով Հայաստանում հիմնել մի արտադրություն, որը նախկինում գոյություն չի ունեցել: Նա շեշտեց՝ այդ ամենում որոշիչ դեր է ունեցել նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը դեպի Հայաստան՝ տնտեսական գործունեությունը զարգացնելու համար: «Առանց դրա, այդ ամենը հնարավոր չէր լինի: Իմ կարծիքով՝ նոր Հայաստանը մեծ ապագա է ունենալու»,-ասաց նա:
Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ևս դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց՝ Փաշինյանի Հայաստանում տնտեսական գործունեությանը սատարելու ուղերձը մեծ ազդեցություն է ունեցել նաև Իտալիայում: «Սա 7 օրվա ընթացքում 3-րդ հստակ արդյունքն է, որ տեսնում ենք Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերություններում տնտեսության ոլորտում: Սա եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն է, որի աշխատակիցների թիվն աստիճանաբար կավելանա: Իտալիան ամբողջությամբ աջակցում է այս աշխատանքին, գաղափարին»,-ասաց նա:
Italian Stoneware հոլդինգն ամբողջ աշխարհում զբաղվում է հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Կերամիկական սեղանի սպասքի նույնանուն մի քանի գործարանները հանդիսանում են հոլդինգի զարդը: Ceramisia-ի առանձնահատկությունը կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware- քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում և լվանալ ամաններ լվացող սարքում, ինչի համար էլ գրավում է բարձր պահանջներ ունեցող սպառողի ուշադրությունը: Հանդիսանալով էկոլոգիապես մաքուր, ամուր, որակյալ և Իտալական յուրահատուկ դիզայնով բրենդ:Տասնյակ տարիների ընթացքում Ceramisia-ն հասցրել է հայտնվել աշխարհի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ասիական տարբեր երկրներ, շուտով արդեն Ռուսաստան և հարակից մյուս երկրներում:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03