ARM | RUS |

ՀԱԿ հայտարարությունը բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մասին

08.11.19 | 13:15

Հոկտեմբերի 6-9-ին` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT), 14-15-ին` բլոքչեյն տեխնոլոգիաներին նվիրված “Չեյնփոյնթ” կոնֆերանսի, նմանատիպ այլ միջոցառումների անցկացումը Հայաստանում նշանակալից երեւույթ է, որն ընդծում է Հայաստանի հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում, բարձրացնում ՏՏ համաշխարհային ինդուստրիայի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

ՏՏ ոլորտի աճը եւ զարգացման տեմպերը իսկապես տպավորիչ են։ Ութ տարի շարունակ` 2010-ից մինչեւ 2017 թվականը, գրանցվել է տարեկան միջինը 29.8 տոկոս աճ։ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ արդեն կազմում է ՀՆԱ-ի 5 տոկոսը, որը մոտ է տեխնոլոգիապես առավել զարգացած երկրների ցուցանիշին։ Ոլորտում զբաղված է մոտ 20 հազար մարդ`երկրի զբաղված աշխատանքային ռեսուրսի 2 տոկոսը, գործում են 850 ձեռնարկություններ։

Տեղեկատվական տեխնոլոգիական արդյունաբերության որոշ ողղություններով հայաստանյան ՏՏ համայնքը դուրս է եկել անգամ առաջատար դիրքեր. համակարգչային չիփերի նախագծում, մասնագիտացված ընկերային ցանցեր, պատկերի ճանաչում, ամպային տեխնոլոգիաների մշակում եւ ալյն։

ՏՏ արդյունաբերության սրընթաց զարգացումը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության արատավոր շրջափակումային մոդելի վերափոխման եւ նոր առաջատար տնտեսական մոդելի ստեղծման հեռանկարի համար։ Ժամանակակից հեռահաղորդակցման տեխնոլոգիաների պայմաններում ՏՏ արդյունաբերությունը չի ենթադրում արտադրանքի եւ անձնակազմի տեղափոխման հետ կապված նշանակալից փոխադրման ծախսեր, հնարավոր է դառնում հայաստանակենտրոն եւ համաշխարհային ՏՏ համայնքի հետ փոխկապակցված մասնագիտացված էկոհամակարգի ստեղծումը։

Ցավոք սրտի, Հայաստանում ՏՏ արդյունաբերության զարգացման գործում պետությունը դեռեւս լուրջ ինստիտուցիոնալ ներդրում եւ մասնակցություն չի ունեցել։ Այդ խնդիրը լուծված չէ նաեւ այսօր, չնայած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծմանը, որը միանշանակ ճիշտ որոշում էր։ Կառավարության աջակցությունը ՏՏ արդյունաբերության զարգացմանն առայժմ սահմանփակվել է դրամային աննշան պետական աջակցությամբ, որն օգտագործվել է հիմնականում ցուցահանդեսների, ստարտափների մրցույթների եւ պարգեւատրումների, դասընթացների կազմակերպման համար։

Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ՏՏ եւ այլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանն աջակցելու պետական ծրագրի հիմնադրույթներ, որոնց իրագործումը կապահովի գիտելիքահեն եւ տեխնոլոգիահեն արդյունաբերության աճի տեմպերի էական բարձրացում, թույլ կտա Հայաստանին ժամանակակից տեխնոլոգիաների տարբեր ուղղություններով դուրս գալ առաջատար դիրքերի եւ նպաստել ամբողջ տնտեսության շեշտակի ընդհանուր աճին, մեղմելով շրջափակման բացասական հետեւանքները։ Այդ նպատակների իրագործման համար պետք է իրականացնել բարձր տեխնոլոգիաներին պետական աջակցության քաղաքականություն հետեւյալ ուղղություններով.

Պետական աջակցություն տեխնոլոգիաների առաջավոր սահմանին աշխատող ընկերությունների համար

Սկսել իրականացանել Բարձր տեխնոլոգիաների (ներառյալ ՏՏ) բնագավառում ճեղքումային տեխնոլոգիական լուծումների վրա աշխատող ձեռնարկությունների գիտահետազոտական եւ զարգացման (R&D) աշխատանքների պետական ֆինանսավորում, 2020 թվականին հատկացնելով այդ նպատակների համար առնվազն 20 միլիարդ դրամ, այնուհետեւ աստիճանաբար բարձրացնելով աջակցության չափը։ Այդ միջոցների օգտագործման ուղղությունները որոշելու նպատակով, ստեղծել միջգերատեսչական խորհուրդ ԲՏԱՆ, ԿԳՄԵՍ, ԷՆ եւ ՊՆ նախարարությունների մասնակցությամբ:

Անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի հեռուստահաղորդակցական համակարգում 5G օպերատոր ներգրավելու համար, նախապատրաստելով անհրաժեշտ հաճախականությունների հատկացման եւ լիցենզավորման գործընթացը եւ ընթացակարգերը։

Ստեղծել պետություն-մասնավոր գործընկերություն (PPP)՝ օրենքի հիման վրա գործող պետական բաժնեմասով տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան արհեստական ինտելեկտի, նանոտեխնոլոգիայի եւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման վրա, մասնավորապես, ռազմարդյունաբերական նպատակներով։

Խստացնել մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը ու իրավակիրառումը, կտրուկ բարձրացնել էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ֆինանսավորումը, նպատակ ունենալով այն վերակառուցել, ընդգրկելով բարձրորակ մասնագետների մեծ անձնակազմ, որը նոր մակարդակի վրա կբարձրացնի հայաստանցի, այնպես էլ այլ երկրների նորարարների արտոնագրերի (պատենտների) պաշտպանությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, անհրաժեշտ տեխնիկական եւ խորհրդտվական օգնություն կտրամադրի «բացարձակ նորարության» միջազգային ստանդարտն ապահովելու համար:

Ներդումների ներգրավման, ՏՏ բիզնեսի ֆինանսավորման եւ միջոցների հայթայթման համար նպաստավոր միջավայրի ստեղծում

Հայաստանում ընդունել Էստոնիայում հաջողությամբ կիրառված էլեկտրոնային կացության մոդելը (e-Residency), որը կստեղծի թվային գործարարության թափանցիկ եւ գրավիչ միջավայր եւ թույլ կտա օտարերկրյա, առաջին հերթին` սփյուռքահայ, ձեռնարկատերերին Հայաստանում առցանց ստեղծել եւ կառավարել ընկերություններ Եվրասիական Տնտեսական Միության շուկայի հասանելիությամբ, կառուցել հայաստանակենտրոն բիզնես համայնք`գլոբալ սփռումով եւ հեշտացնել ներդրումները Հայաստանի ՏՏ ոլորտում։

Բացել Հայաստանը ֆինանսական եւ տվյալների կառավարման նորագույն տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են բլոքչեյնը եւ գաղտնարժույթները (կրիպտովալյուտաները): Այս նպատակով վերացնել Կենտրոնական Բանկի կողմից արհեստական եւ ապօրինի ճնշումները եւ արգելանքները, որոնք կիրառվում են հայաստանյան բանկերի նկատմամբ` կրիպտոբորսաների հաշիվների սպասարկման գործում, օրենքով կարգավորել գաղտնարժույթների հետ կապված թվային տնտեսությունը։ Օրենսդրորեն հնարավորություն ստեղծել ստարտափների համար` կազմակերպելու ներդրումային ֆինանսների ներգրավումը այնպիսի ժամանակակից միջոցներով, ինչպիսիք են «հանրային ֆինանսավորումը» (crowdfunding), «սկզբնական դրամական առաջարկը» (Initial Coin Offering), «արժեթղթային ժետոնի առաջարկը» (Security Token Offering), «սկզբնական բորսայական առաջարկը» (Initial Exchange Offering) այնպիսի կարգավորմամբ, որը կբացառի խարդախության հնարավորությունները:

Հայաստանի ներդրումային մթնոլորտը եւ կապիտալի շուկան ներդրողների համար վստահելի եւ թափանցիկ դարձնելու նպատակով, սկսել աշխատանքները բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառման համար այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են կադաստրի պետական կոմիտեն, կենտրոնական դեպոզիտարիան, պետական ռեգիստրը, դատարանները։

Համապատասխանեցնել բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքները առաջատար ֆինանսական աշխարհի պահանջներին, մասնավորապես, ստեղծել ընկերությունների կառավարման համար բաժնեմասերի տարբերակված կշիռների հնարավորությունը։

Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։

ՏՏ եւ այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար ամհրաժեշտ ենթակառուցվածքների, կադրերի պատրաստման եւ նպաստավոր էկոհամակարգի ստեղծում, անցում հանրակրթության նոր մոդելի։

Հանրակրթական համակարգում այսօրվա «Ինֆորմատիկա» առարկան փոխարինել «Ժամանակակից տեխնոլոգիաներ» դասընթացով, որով բոլոր աշակերտները կուսումնասիրեն կյանքի տարբեր ասպարեզներում գործնական կիրառում ունեցող նորագույն տեխնոլոգիական սարքավորումները եւ ծրագրային հավելվածները, մեքենագրումը, կոլեկտիվ աշխատանքի, բիզնեսի եւ հաճախորդային ռեսուրսների կազմակերպման (CRM) մեթոդները եւ հավելվածները, կրթական գործընթացում ներգրավելով ՏՏ բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Կրթությունը վերակառուցել հայեցակարգային նոր հիմքի վրա, աստիճանաբար անցում կատարելով «գիտելիքների յուրացման» պասիվ սկզբունքից դեպի «գիտելիքների ստեղծում» ակտիվ սկզբունքը, ինչը տեխնոլոգիաների դինամիկ զարգացման ժամանակակից դարաշրջանում կապահովի նոր սերնդի ստեղծագործողի եւ նորարարի հոգեբանության դաստիարակումը։

ՏՏ բնագավառում ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարության, էլեկտրոնային արդարադատության զարգացման նպատակով տրամադրվող պետպատվերների համար կազմակերպվող մրցույթներում բացառել հայաստանյան ՏՏ ընկերությունների համար ի սկզբանե աննպաստ, միաժամանակ արտասահմանյան ընկերություններին մրցակցային առավելություններ տվող չափանիշների կիրառումը։

Օրենսդրորեն նպաստել ՏՏ ոլորտի տարբեր մասնագիտացված բիզնեսային խմբերի շահերը պաշտպանող ասոցիացիաների ստեղծմանը եւ այդ կազմակերպությունների հետ պետական կառավարման մարմինների արդյունավետ եւ կանոնավոր խորհրդակցական կապի հաստատմանը։
Նախկինում էլեկտրոնիկայի արտադրության գործարանների լքված շենքերում իրականացնել միկրո ՏՏ-պարկերի ստեղծման ծրագիր` խթանելով էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը մարզերում։

Տուրիզմի զարգացման ծրագրերում շեշտադրում կատարել այնպիսի հյուրանոցների, բիզնես հանդիպավայրերի եւ սպասարկման ենթակառուցվածքի զարգացման վրա, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ՏՏ եւ բարձր այլ տեխնոլոգիական համաշխարհային համայնքի համար քննարկումների, կոնֆերանսների եւ հանդիպումների համար նշանակետ հավաքատեղի։

Ակտիվ մասնակցությամբ միջազգային կոնֆերանսներին եւ ցուցահանդեսներին եւ հայաստանայան ընկերություններին աջակցությամբ նպաստել Հայաստանի բրենդինգին՝ որպես առաջատար տեխնոլոգիական տերության։


«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

Արման Թաթոյանը քաղաքական գործունեություն է սկսում

Արման Թաթոյանը քաղաքական գործունեություն է սկսում

18:02

Գործարար Արման Հակոբջանյանը Սևանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը ևս խախտումներով է

Գործարար Արման Հակոբջանյանը Սևանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը ևս...

17:52

Շենգավիթի թաղապետը հրաժարական տվեց

Շենգավիթի թաղապետը հրաժարական տվեց

17:45

Երևանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կա 1 տուժած

Երևանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կա 1...

17:23

38-ամյա տղամարդը շենքի 6-րդ հարկից ընկել է. բժիշկները պայքարում են կյանքի համար

38-ամյա տղամարդը շենքի 6-րդ հարկից ընկել է. բժիշկները պայքարում են կյանքի...

17:09

Զաքարե Զաքարյանի տեսակը՝ ընդդեմ նիկոլիզմի. Շարմազանով

Զաքարե Զաքարյանի տեսակը՝ ընդդեմ նիկոլիզմի. Շարմազանով

16:44

Մարդ ընդդիմադիր լիներ՝ մի քիչ ղժժար թվերի վրա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մարդ ընդդիմադիր լիներ՝ մի քիչ ղժժար թվերի վրա. Նիկոլ Փաշինյան...

16:16

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչության և ենթակա վարչության նորանշանակ պետերին

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչության և ենթակա վարչության նորանշանակ...

15:46

Ալեն Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը

Ալեն Սիմոնյանն «արխիվ է» ուղարկում Անդրանիկ Քոչարյանի...

15:45

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» անողին գտել են

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» անողին գտել են

15:16

«Սիս-Ալպ»-ի արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է

«Սիս-Ալպ»-ի արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել...

15:02

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր...

14:36

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության. նա պնդում է՝ խախտվել է անմեղության կանխավարկածի իրավունքը. «Հետք»

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության. նա պնդում է՝ խախտվել է անմեղության կանխավարկածի...

14:22

ՀՀԿ-ի և նրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող. Մամիջանյանը՝ Սաղաթելյանի հայտարարության մասին

ՀՀԿ-ի և նրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող. Մամիջանյանը՝...

14:12

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» անել չի կարելի. նախարարությունից զգուշացրել են (Տեսանյութ)

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» անել չի կարելի. նախարարությունից զգուշացրել են...

12:52

Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցելու համար

Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցելու...

12:42

Ողջունո՛ւմ և աջակցո՛ւմ ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին. Խաչիկ Ասրյան

Ողջունո՛ւմ և աջակցո՛ւմ ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին. Խաչիկ...

12:23

Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

12:06

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44