Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու հետազոտական խմբերի ստեղծման մասին, որոնց խնդիրներն են լինելու 6G-ի ոսւումնասիրման եւ ներդրման պլանները, տեղեկացնում է Hightech+-ը։ Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Վան Սիի խոսքով՝ 6G-ի ստեղծումը պետք է համարել առաջնահերթ խնդիր եւ պետության զարգացման «կարեւոր փուլ»։ Նախարարությունն սկսում է գրել 6G-ի անցնելու պլանը, ինչպես նաեւ ուսումնասիրելու է այդ տեխնոլոգիայի կիրառման հնարավոր տարբերակները, ասել է նա։ Չինացի պրովայդերները միայն վերջերս են հայտարարել 5G-ի սակագները։ Մինչեւ տարեվերջ Չինաստանում նախատեսում են գործարկման մեջ մտցնել ավելի քան 130 հազար բազային կայաններ, որոնք կօգնեն կառուցել աշխարհում հինգերորդ սերնդի կապի ամենամեծ ցանցերից մեկը։ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նույնպես փորձում են հետ չմնալ։ Հինգերորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիան տասն անգամ կարագացնի ֆայլերի փոխանցումը 4G-ի համեմատ, որը ստեղծվել է 2009 թվականին։ Առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպես կփոխվի կյանքը 5G-ի հայտնվելով։ Օգտատերերը, առաջին հերթին՝ գեյմերները, կկարողանան նկատել արագության աճը, բայց իսկապես լուրջ փոփոխություններ կլինեն մի քանի տարի հետ, գրում է Quartz-ը։ Էլ ավելի դժվար կլինի ասել, թե ինչպիսին կլինի 6G-ը։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44