Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասել է, որ խոսքը 4,2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին է: Նպատակը ՀՀ-ում լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ անվտանգության ապահովումն է: Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհներին արդեն ընտրված 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը: Նախատեսվում են Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացում՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով, ինչպես նաև վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության իրազեկում և ուսուցում: Միջոցները կուղղվեն նաև ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը, ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։ Արդյունքում, մասնավորապես, կբարելավվի առնվազն 30 վտանգավոր կետ, մոտ 20 տոկոսով կնվազի մահվան ելքով ճանապարհային վթարների թիվը:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55