Տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների, դրամավարկային խթանող քաղաքականության ներքո ՀՀ տնտեսական աճը 2019 թ. առաջին կիսամյակում կազմել է 6.8%: Տնտեսական աճին շարունակել է մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճը՝ պայմանավորված սպառողական վարկավորման աճով, խթանող դրամավարկային քաղաքականությամբ: Այդ մասին նշել է ԿԲ փորձագիտական խումբը՝ 2019 թ. առաջին կիսամյակային հաշվետվության մեջ: Ըստ փաստաթղթի՝ ներքին և արտաքին մակրոտնտեսական զարգացումների պայմաններում ԿԲ-ն 2019 թ. առաջին կեսին պահպանել է դրամավարկային քաղաքականության խթանող ուղղությունը: Հունվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով և սահմանվել 5.75%: 2019 թ. : Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է ևս 0.25 տոկոսային կետով և սահմանել 5.5%: 2019 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության պահպանման և աշխատաշուկայի դրական զարգացումների պայմաններում ֆինանսական համակարգում արձանագրվել է վարկավորման ծավալների աճ: Դրամավարկային խթանող քաղաքականության պայմաններում պահպանվել է նաև վարկերի ու ավանդների տոկոսադրույքների նվազման միտումը: Վարկավորման աշխուժացմանը զուգընթաց գրանցվել է վարկային ռիսկի որոշակի աճ՝ փոքր-ինչ աճել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը: Վարկային պորտֆելի ընդլայնման պայմաններում նվազել են բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները: Այնուամենայնիվ դրանք շարունակում են մնալ ԿԲ նորմատիվային նվազագույն սահմանաչափերից բավականին բարձր: Ոչ բանկ ֆինանսական հաստատություններն, ըստ ԿԲ-ի, արձանագրել են գործունեության ծավալային ընդլայնում, իսկ նորմատիվային ցուցանիշները պահպանվել են սահմանված միջակայքերում: Արտաքին և ներքին մակրոմիջավայրից ՀՀ ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի որոշակի աճի պայմաններում ֆինանսական համակարգը ցուցաբերել է ռիսկերի կլանման բարձր ունակություն՝ ապահովելով ֆինանսական կայունության անհրաժեշտ մակարդակ։
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55