2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսական բարձր աճի, աշխատաշուկայի դրական զարգացումների, խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում ֆինանսական կայունությանը խոցող ռիսկերի աճ չի արձանագրվել, և ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը: Միևնույն ժամանակ շարունակվել է ֆինանսական միջնորդության խորացումը. բանկային համակարգը գրանցել է վարկային և ավանդային պորտֆելի աճ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ հրապարակած փաստաթղթում: Կիսամյակային հաշվետվության հեղինակները շեշտում են, որ 2019 թ. առաջին կեսին արձանագրվել է համաշխարհային տնտեսական աճ, թեև աճի դանդաղող տեմպը պահպանվել է։ Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ նշված միտումը, ըստ ամենայնի, կպահպանվի 2019 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում։ «ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրագոտում և Ռուսաստանում ևս ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում: Կիսամյակի ընթացքում պահպանվել է առանցքային երկրների կողմից առևտրային հովանավորչական քաղաքականության կիրառման ռիսկը՝ բացասաբար անդրադառնալով համաշխարհային առևտրի աճի տեմպերի, հետևաբար նաև համաշխարհային տնտեսական աճի վրա»,- արձանագրել են ՀՀ ԿԲ փորձագետները: Կենտրոնական դրամատան գնահատմամբ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ընդգծված կլինեն նվազման ուղղությամբ ռիսկերը, մասնավորապես՝ զարգացող երկրների՝ կանխատեսվածից դանդաղ տնտեսական վերականգնումը, միջազգային առևտրում լարվածությունների պահպանումը, ֆինանսական շուկաներում հավանական տատանողականությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակի անբարենպաստ զարգացումներով պայմանավորված ռիսկերը: Տնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում զարգացած երկրներում կիսամյակի ընթացքում արդեն դիտարկվել է վերադարձ առավել մեղմ դրամավարկային քաղաքականության ուղղությանը։ «Զարգացող երկրներում շարունակվել է կապիտալի արտահոսքը՝ պատճառ դառնալով տնտեսական աճի տեմպերի դանդաղման և ազգային արժույթների արժեզրկման ճնշումների»,-ասվում է ԿԲ հաշվետվությունում: Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրամիության երկրներում և Ռուսաստանում ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է համեմատաբար ցածր տնտեսական աճ, ինչը թեև արտաքին պահանջարկի նվազման դեռևս չի հանգեցրել, սակայն պահպանվել է բացասական ազդեցությունը Հայաստանի Հանրապետություն դրամական փոխանցումների ներհոսքի վրա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47