ARM | RUS |

Հրշեջ-փրկարարը պիտի գնահատվի ու ապրի բարեկեցիկ կյանքով

09.11.19 | 11:11

ՀՀ կառավարության որոշմամբ եռամսյակային պարգեւավճարից զատ՝ հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է մոտ 50 տոկոսով: Մեր աշխատակիցների հետ զրուցել ենք՝ ինչ է փոխվել նրանց կյանքում, ինչ նպատակներ եւ ակնկալիքներ ունեն։

Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Վասպուրակ Դանիելյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժնի շրջանավարտ է, երեք տարվա ծառայող։ Վերջերս է մանկավարժի հետ ընտանիք կազմել։ Ամուսնացել են առանց հարսանիքի, փոխարենը սոցիալական փաթեթի հաշվին հանգստի են մեկնելու։ Տղայի ծնողներն ամեն կերպ օգնում են նորապսակներին։ Առջեւում ձմեռ է, իսկ Արթիկում ցուրտը չի նահանջում մինչեւ մայիս։ Տունը ջեռուցել է պետք։

Աշխատանքային դժվարությունների մասին տանը երբեք չի խոսում։ Ասում է՝ կանայք նրբազգաց են, նրանց պետք չէ մտքերով ծանրաբեռնել, որպեսզի երեխաներն առողջ միջավայրում մեծանան։ Նորաստեղծ ընտանիքը որոշել է՝ մի քանի ժառանգ է ունենալու։

Նոյեմբերյանի ՀՓՋ վարորդ, փ/ծ ավագ սերժանտ Մխիթար Ոսկանյանը սահմանամերձ Բերդավան գյուղում է ապրում։ Տեսնելով հրշեջի աշխատանքն ու սիրելով զինվորական համազգեստը՝ նախկին պայմանագրային ծառայողը 2014 թվականից ջոկատ է ընդունվել։

Սիրում է իր աշխատանքը, ստանձնում ցանկացած հանձնարարություն։ «Մեր տարածաշրջանում բարձրադիր գոտիները շատ են։ Ահազանգ տվողները երբեմն զարմանում են՝ ինչպես ենք ճանապարհ գտնում նման վտանգավոր տարածքներում։ Հատկապես անտառներում զգոնությունդ ավելի է սրվում․որպես վարորդ՝ հասկանում ես՝ մի սխալը կարող է ամբողջ խմբին փորձանքի բերել։ Բարեբախտաբար տավուշցիները թասիբով են, գրեթե միշտ պատրաստ մեզ հետ հավասար հրդեհ մարելու»,- նշում է 36-ամյա Մխիթարը եւ հավելում՝ այս տարվա մեծաթիվ հրդեհների պատճառով տանը հաշված ժամեր է անցկացրել։

Սահմանամերձ Բերդավանում առավոտները հաճախ հակառակորդի կրակոցների ձայնով են սկսվում, բայց դա չի խանգարում գյուղացուն իր վար ու ցանքն անել, ծառեր մշակել, վայելել առօրյա փոքր ուրախությունները։ Աշխատանքից ազատ օրերին հրշեջ-փրկարարն անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ է զբաղվում, ծանոթ-անծանոթին հրավիրում իր այգու միրգն ու արքայանարնջի չիրը համտեսելու։ Այսօր արդեն բարձր աշխատատավարձով առաջնահերթ անասնակերի հարցը կլուծի, իսկ առաջին գնումը նոր կոշիկներն էին 1,8-ամյա դստեր համար:

Վանաձորի թիվ 2 ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ սերժանտ Արթուր Ավետիսյանը երեք աղջկա հայր է: Փորձառու հրշեջը ջոկատի առաջին «ուսուցիչն» է․ 19 տարվա ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքն անվերապահորեն փոխանցում է կրտսեր աշխատողներին։ Ասում է՝ կրակի դեմ պայքարող հրշեջի թիկունքում պետք է ընկերոջ օգնական ձեռքը լինի, որը կպաշտպանի նրան վտանգից։

Զավակները հպարտանում են փրկարար հորով։ Ամեն տունդարձին մեկն օգնում է մրոտված կոշիկները հանել, մյուսը՝ արագ թեյ պատրաստում։ Բազմանդամ ընտանիքի ողջ հոգսը 39-ամյա Արթուրի ուսերին է․ կինն աշխատանք չի գտնում, մայրը թոշակառու է։ Փրկարարը, սակայն, լավատեսությամբ է ապագային նայում։ Դպրոցական աղջիկները լավ առաջադիմություն ունեն, նկարչության եւ պարի պարապմունքների են հաճախում։ Համոզված է՝ նրանք կյանքում կգտնեն իրենց տեղը։

Հրազդանի ՀՓՋ հրշեջ, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գեւորգ Անտոնյանն ապագա դիվանագետ է, հեռակա ուսուցմամբ սովորում է Երեւանի պետական համալսարանում։ Մեկ տարվա փրկարար ծառայողը նշում է՝ անկախ մասնագիտական ընտրությունից՝ հրշեջ-փրկարարի աշխատանքը շատ բան է սովորեցնում, առաջին հերթին՝ կյանքի հմտություններ, պատասխանատվություն մերձավորներիդ անվտանգության համար։ Աշխատավարձի բարձրացմամբ իրեն ավելի գնահատված է զգում, դադարել է այլընտրանքային զբաղմունք փնտրել։

Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակից Գեւորգն ինքն է հոգում ուսման ծախսերը, լիահույս է, որ շուտով օրենքի ուժ կստանա նաեւ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծը։ Այդպես կկարողանա ինչ-որ կերպ թեթեւացնել ընտանիքի ապրուստը։

Հայոց բանակ զորակոչվելուց առաջ երիտասարդը նաեւ սպորտային կարիերա է ունեցել․ ավանդական կարատեդոյի Հայաստանի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր։ Առաջիկա նպատակները շատ են։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ․Գ․ Բնապահպանական ցածր գիտակցության եւ տեխնիկապես ծանրաբեռնված այս ժամանակաշրջանում, երբ մարդածին պատահարներից օրական հազարավոր զոհ է լինում, հրշեջների աշխատանքը կենսական անհրաժեշտություն է։ Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2017 թվականին գրանցվել է հրդեհների բարձր ցուցանիշ՝ 1 319 500 դեպք, որից մահացել է 3400 մարդ, վիրավորվել՝ 14 670-ը։ 1990-2017 թթ․ ԱՄՆ-ում խոտածածկի եւ անտառային հրդեհների պատճառով զոհվել է 485 հրշեջ։

Բոլոր ժամանակներում միակ բարձրագույն արժեքը մարդու կյանքն է, այդ թվում՝ փրկարարի ու հրշեջի։ Հրշեջ-փրկարարը իր կյանքով ռիսկի դիմելով այլոց կյանքն է փրկում: Նա պիտի գնահատվի ու ապրի բարեկեցիկ կյանքով:


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01