WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ որդին կարող է մահանալ բանտում՝ ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունները բացահայտելու համար 9 տարվա հետապնդումներից հետո, Daily Mail-ը:
Շիպտոնն ասել է, որ երկու օր առաջ տեսակցել է որդուն բրիտանական բանտում և առերեսվել «դառը ճշմարտությանը». որդուն այնտեղ վտանգ է սպառնում:
Ավելի վաղ Շիպտոնը բրիտանական Բելմարշ բանտում որդու ազատազրկման պայմանները տանջալից էր անվանել: Նրա խոսքով՝ WikiLeaks-ի հիմնադիրը բանտում ֆիզիկական և հոգեբանական մեծ տառապանքների է ենթարկվում և կորցնում է քաշը: Օգոստոսին հոր հետ կայացած հանդիպման ժամանակ Ասանժը նյարդային է եղել և դողացել է:
2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:
2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել
09:23
09:16
09:02
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44