Hongqi ընկերությունը մտադիր է բրիտանական ավտոմեքենաների հարուստ գնորդներին չինական ավտոմեքենաներ նստեցնել Rolls-Royce-ի նախկին դիզայների միջոցով, հայտնում է «Մոտորը»: Չինական հեղինակավոր Hongqi («Կարմիր դրոշ») մակնիշը մտնում է FAW խոշորագույն ավտոհոլդինգներից մեկի մեջ եւ հայտնի է հիմնականում միայն կառավարական շքեղ լիմուզիններով, որոնք մասնավոր անձի համար անհնար է գնել: Հիմա FAW ղեկավարությունը որոշել է կուրսը մի փոքր փոխել եւ Hongqi-ից ստեղծել քիչ թե շատ զանգվածային պրեմիումային մակնիշ, որը հասանելի է ցանկացած բավականին ապահովված մարդու, որն այսօր Rolls-Royce-ն ընտրում է որպես ամենօրյա ավտոմեքենա: Չինացիների կարծիքով՝ Չինաստանի առաջին դեմքերի համար լիմուզինների կառուցման բավարար փորձ են կուտակել, որպեսզի հավասարի պես մրցակցեն նույնիսկ այդքան անվանի բրիտանական լյուքսային բրենդի ավտոմեքենաների հետ: Autocar-ը հայտնում է, որ չինացիներին այս հավակնոտ ծրագրերի իրականացմանը պետք է օգնի Rolls-Royce-ի նախկին գլխավոր դիզայներ Ժիլ Թեյլորը, որն անցյալ տարվանից FAW-ում է աշխատում: Դրանից բացի, տեղական շուկան նվաճելուց հետո Hongqi-ում պատրաստվում են նվաճել ամբողջ աշխարհում «ծանր լյուքսի» սիրահարների սրտերը եւ մակնիշը գլոբալ դարձնել: «Չինական Rolls-Royce-երի» ստեղծող Թեյլորը կլինի Մյունխենում FAW կոնցեռնի դիզայնի նոր կենտրոնում: Բրիտանացին մինչեւ Rolls-Royce-ը երկար տարիներ աշխատել է Jaguar-ում: Մտորելով նոր աշխատանքի մասին, նա խոստացել է, որ Hongqi մակնիշի մեքենաները չեն լինի Rolls-Royce-ի կլոնները, այլ կունենան «վառ արտահայտված անհատականություն»:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44