Գերմանիայի արևելքում և արևմուտքում կենսապայմանների հավասարեցումը կարող է կես դար և նույնիսկ փոքր-ինչ ավելի տևել: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է Բեռլինի պատի փլուզման 30-ամյակի նախօրեին Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում: Կանցլերի խոսքով՝ նշված գործընթացն ակնկալածից ավելի դանդաղ է ընթանում: Կանցլերը նշել է, որ Բեռլինի պատի փլուզման թեման գերմանական հասարակությունում սկսել է ավելի ակտիվորեն քննարկվել աշխարհում առկա ազգայնական և պրոտեկցիոնիստական միտումների ֆոնին: Մերկելը խնդրել է համբերությամբ լցվել և սպասել արևելքում և արևմուտքում առկա տարբերությունների վերացմանը, ինչպես նաև սովորել կրել ազատության «բեռը»: Կանցլերը պարզաբանել է, որ դժվարություն ասելիս նկատի ունի որոշումների կայացումը: Պատի շինարարությունը սկսվել է 1961թ.-ին։ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարությունը ԽՍՀՄ-ի դրդմամբ 1961 թվականին կառուցեց Բեռլինի պատը և ուժեղացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ սահմանների վերահսկողությունը։ Այս ամենը նպատակ ուներ դադարեցնել փախստականների հոսքը դեպի Արևմտյան Գերմանիա։ Բեռլինի երկու հատվածների միջև ընդհատվեցին բոլոր տեսակի կապի միջոցները։ 1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի պատը փլուզվեց՝ դառնալով Արևելյան Եվրոպայում սոցիալիզմի անկման խորհրդանիշը։ 1990 թվականին գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա Գերմանիան կրկին միասնական էր։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44