ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին, քաղաքական երկխոսությանը, երկկողմ և բազմակողմ համագործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ավարտին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը հանդես են եկել մամուլի հայտարարությամբ, որում ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների ուղղությամբ։ «Արքեպիսկոպոս Գալագերն իր մեծ ավանդն ունի ինչպես հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների խորացման գործում, այնպես էլ առհասարակ միջազգային հարաբերություններում։ Մեր պատմական առնչություններն ու հարաբերությունները թեև դարերի պատմություն ունեն, սակայն դրանք նոր լիցք ստացան Հայաստանի անկախությունից ի վեր»,-ասաց ԱԳ նախարարը։ ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն հանդիպմանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրներին, Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանությանը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահմանման հարցերին։ ԱԳ նախարարը գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն ու հարցի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումները։ «Որպես միջազգային հարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ՝ անդրադարձ կատարեցինք այդ օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին։ Պաշտոնական Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի Սրբազան քահանապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար։ Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության ու պատմական արդարության տեսակետից, այլ նաև մեծ ներդրում է ապագա նմանօրինակ ոճիրների կանխարգելման ու ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխությանը հասնելու համար»,-ասաց ԱԳ նախարարը։ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ներքին օրակարգն ու երկրի բարեփոխումներին ուղղված կառավարության աշխատանքը։
09:16
09:02
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44