ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 1992թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքը: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 05:40-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ է դիմել 1992թ. ծնված երիտասարդը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, ընդունվել վարույթ եւ կազմվել քննչական խումբ: 1992թ. ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող: Հանցավոր արարքը կատարելու կասկածանքով 08.11.2019թ. ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 1954թ. ծնված Երեւան քաղաքի բնակչուհի, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նույն օրը քննիչի որոշմամբ 65-ամյա կինը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 03-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը ընկերուհու հետ այցելել է 65-ամյա կնոջը: Ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում հյուրերը հայհոյանքներ են հնչեցրել 65-ամյա տանտիրուհու հասցեին, ինչի պատճառով վերջինս վերցրել է խոհանոցային դանակը եւ մի քանի անգամ հարվածել 1992թ. ծնված երիտասարդի մարմնի տարբեր մասերին, ով դեմքի հատվածով վայր է ընկել, որից հետո դիմել է փախուստի: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03