«Հանրապետական» կուսակցության երիտասարդներն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց նախ հանդես եկան հայտարարությամբ, ապա դատարկ ճամպրուկ հանձնեցին ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին։ «Հաշվետու եղեք հասարակությանը, թե որ փուլում է գտնվում Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ձեր վարչապետի խոստման իրականացումը և երբ է այն իրականացվելու։ Տեղեկացրեք՝ Մինսկի ո՞ր համանախագահն է համաձայնել «արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար» բանաձևին։ Պատասխան տվեք հայ ժողովրդին, թե ինչու է իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից անհետացել Արցախի հիմնախնդրի համար կարևորագույն ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եվ վերջապես բացատրեք, թե ինչպես տեղի ունեցավ, որ բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Պատկերավոր ասած, պարո՛ն նախարար, Դուք ձախողակ եք», - հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։ Նա ասաց, դե դատարկ ճամպրուկ հանձնելով ուզում են ցույց տալ, թե այս կառավարությունը այն կառավարությունն է, որին ճամպրուկներ են բերում, և դրանք դատարկ են, ինչպես իրենց խոստումները։ «Դատարկ են, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը։ Ճամպրուկներից մեկը սիրով կթողնենք Զոհրաբ Մնացականյանին, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան», - հայտարարեց Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք, որ օրերս 168.am-ը հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզաբանում պահանջելով Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «HardTalk» հաղորդման ընթացքում արած հայտարարության մասին, թե «հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում»: Կայքը խնդրել է պատասխանել հարցին՝ ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել: Հարցումը ստանալուց շուրջ 15 օր անց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է. «Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավորության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»։
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55