Ազգային ժողովի քառօրյա նիստն այսօր թեժ մթնոլորտում է մեկնակել։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է Ընտանեկան օրենսգրքում իր առաջարկած փոփոխությունները։ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է նույնասեռականների ու սեռափոխված անձանց ամուսնությունը գրանցելու արգելքին։
«Ինձ ասում են՝ Սահմանադրության մեջ գրված ա, որ կինն ու տղամարդը․․․ ես էլ ասում եմ՝ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ եթե իրավական նորմում եթե եզրույթը գրված է եզակի, ապա դա կարող է նաև հասկացվել հոգնակի։ Այս տրամաբանությամբ վաղը-մյուս օրը երկու սեռափոխված անձ, եթե որոշեն իրենց սերը սրբագործել զագսի մարմնում, գնալու են ասեն՝ խնդրում ենք, մեր ամուսնությունը գրանցեք, զագսը մերժելու ա, տանելու են Վարչական դատարանում վիճարկեն։ Եկեք Ընտանեկան օրենսգրքում այս հարցը կարգավորենք։ Ինձ ասում են՝ ոնց են ստուգելու, որ անձը սեռափոխված ա, հիմա ես այստեղից ոնց ցույց տամ ոնց են ստուգելու։ Մեխանիզմներ կան, ժողովուրդ ջան»,- ասաց նա։
Գլխադասային հանձնաժողովը Գևորգ Պետրոսյանի այս նախագծին բացասական եզրակացություն է տվել։ ԱԺ լիագումար նիստում նախագիծը քվեարկության դրվեց, այն չընդունվեց։ Կողմ քվեարկեց 38 պատգամավոր, դեմ՝ 64, ձեռնպահ՝ 5 պատգամավոր։
Գևրոգ Պետրոսյանը քվեարկության ներկայացրեց մյուս նախագիծը, որը ուղղված է սեռափոխված ու նույնասեռական անձանց կողմից երեխա որդեգրելու արգելքին։ «Բա այստեղ ի՞նչը ստուգենք։ Մենք նահապետակամն ժողովուրդ ենք, քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, մենք ավանադապաշտ ենք, ինչի՞ ենք մոռացել այս ամենը։ Մենք չենք ասում՝ տվեք սպանեք էդ մարդկանց։ Ամուսնությանը դեմ եղաք, գոնե որդեգրմանը կողմ եղեք։ Էդ ով որ դեմ ա քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ լիներ»,- ասաց Պետրոսյանը։
«Ի՞նչ եք խոսում»,- նրան ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում՝ դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում․․․ Էդ ինչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա։ Ձեր ձևն արդեն չափ ու սահման չունի։ Հիմա մեկը հելնի ասի՝ էս օրենքին ով դեմ քվեարկի, իրա ընտանիքում ըսենց-ընե՞նց»,- բարկացավ Արարատ Միրզոյանը։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03