Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում` հնչեցնելով Կոմիտասի, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանն ասաց, որ հյուրախաղերի են եղել հոկտեմբերի 23-30-ը:
«Կոմիտաս և հայ կոմպոզիտորներ» խորագրով համերգներ ենք ունեցել Շտուտգարտում, Հոկենհայմում, Շպայերում: Հայ երաժշտությունն արտերկրում շատ լավ է ընդունվում: Ավաղ, յուրաքանչյուր համերգի ներկա էր երկու կամ երեք հայ ունկնդիր: Դահլիճներում գերազանցապես օտարերկրացիներ էին»,- ընդգծեց Մհեր Նավոյանը:
Նա խոստովանեց, որ չի կարող ասել, թե ինչու էր հայ համայնքի մասնակցությունը նվազ, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ հյուրախաղերի հրավերը գերմանական կողմից էր, թեև Շտուտգարտում ելույթ են ունեցել` համագործակցելով «Հայ մշակույթի օրեր» փառատոնի հետ:
Նավոյանի խոսքով` բացի կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երկերից, կատարել են նաև հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր` խմբերգային մշակումներ:
Երաժշտագետը գոհունակություն հայտնեց` ասելով, որ Կոմիտասի 150-ամյակը հայաստանյան համերգային կոլեկտիվների ջանքերով պատշաճ մակարդակով է նշվում: «Կարծում եմ` այլ խմբեր նույնպես հանդես են գալու արտերկրում, իսկ «Գեղարդ» երգեցիկ խումբը ավարտեց արտասահմանյան ելույթները: Մի քանի համերգ կունենանք Հայաստանում` եզրափակելով կոմիտասյան տարին»,-շեշտեց Նավոյանը:
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03