Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է կյանքը տալ հանուն Բոլիվիայի եւ Էվո Մորալեսի, որը նախօրեին հրաժարական տվեց այդ երկրի նախագահի պաշտոնից։ Հայտարարությունը նա արել է Կարակասում ելույթի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Բոլիվիան մեր եղբայրական երկիրն է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել նրա համար։ Կյանքը տալ խաղաղության, դեմոկրատիայի եւ օրինական ընտրված նախագահ Էվո Մորալեսի պաշտպանության համար»,- ասել է նա, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։ Վենեսուելայի նախագահը նաեւ ավելացրել է, որ Մորալեսի հրաժարականը չի նշանակում նրա քաղաքական կարիերայի ավարտ։ «Սա վերջը չէ։ Սկսվում է բոլիվիական հեղափոխության նոր փուլը։ Ես համոզված եմ, որ Էվո (Մորալեսը) կվերադառնա»,- ընդգծել է Մադուրոն։ Մադուրոն կարծում է, որ Բոլիվիայում տեղի ունեցողի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը։ «Մենք դաապարտել ենք պետական հեղաշրջումն ընդդեմ (Բոլիվիայի նախագահ) Էվո Մորալեսի, որը համակարգել եւ ֆինանսավորել են Սպիտակ տնից»,- ասել է նա։ Վենեսուելայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը պատասխանառու է տարածաշրջանում բոլոր պետական հեղաշրջումների համար վերջին հարյուր տարում։ «Ուզում եք կռվե՞լ։ Մենք պատրաստ ենք կռվել խաղաղության, հայրենիքի, ինքնիշխանության համար»,- ավելացրել է նա։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44