ԱԷՄԳ վերջին զեկույցը Իրանի միջուկային գործունեության մասին ցույց է տալիս, որ գործակալությունն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի, չնայած Թեհրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով պարտավորությունների կրճատմանը: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, փոխանցում է Mehr-ը: Ըստ նրա՝ զեկույցը «ցույց է տալիս», որ ԱԷՄԳ-ն դեռեւս կարող է անցկացնել ինչպես Իրանի կողմից միջուկային համաձայնագրով պարտավորությունների կատարման, այնպես էլ որոշ մասերի կատարումը դադարեցնելու ստուգումներ: Այս պահից, ինչպես Իրանին Գործակալությունն իրազեկել է, որ մի քանի հարցեր ունի որոշակի տեղադրության կապակցությամբ, Իրանը համաձայնվել է ԱԷՄԳ-ի հետ դրական փոխգործակցությանը՝ իրավիճակի պարզաբանման եւ համապատասխան հարցերի լուծման նպատակով: Իրանը ԱԷՄԳ-ին անհրաժեշտ հասանելիություն է տրամադրել համագործակցության եւ թափանցիկության հիման վրա»,- ընդգծել է նա: Նրա խոսքով՝ այս հարցում Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ փոխգործակցությունը շարունակվում է, եւ «կողմնակալ դատողությունների ցանկացած փորձ, ինչպես նաեւ հապշտապ եւ կոշտ գնահատականները կմեկնաբանվեն միայն որպես գործողություններ՝ ուղղված հանուն քաղաքական նպատակների կուրսից շեղման»: «Այն ժամանակ, երբ 2 կողմերը համագործակցում են խնդրի լուծման շուրջ, չի կարելի թույլ տալ, որ քաղաքական պատճառներն օգտվեն իրավիճակից եւ այն տապալեն»,- հավելել է նա: Նախօրեին ԱԷՄԳ-ն հաստատել էր, որ Իրանը Ֆորդոյի միջուկային հարթակում սկսել է ուրանի հարստացումը՝ հավելելով, որ Թեհրանում հարստացված ուրանի պաշարները շարունակում են աճել: Այս միջոցառումը Իրանի ՀԳՀԾ պարտավորությունների կրճատման չորրորդ քայլն էր համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դորս գալուց եւ Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու եվրոպական կողմի անընդունակությունից հետո: Թեհրանը հայտարարում է, որ բոլոր միջոցառումները միջուկային գործարքի իրավական շրջանակում են՝ ընդգծելով, որ պատասխան միջոցառումները կչեղարկվեն, հենց որ մյուս կողմերն իրենց պարտավորությունները սկսեն կատարել:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01