Առաջին անգամ Հայաստանում՝ Երևանում, մեկ հարկի ներքո կգործի արվեստների կենտրոն ու թանգարան: Բոյաջյան արվեստների կենտրոնում և Հայկական գրաֆիկայի թանգարանի հավաքածուներում կներկայացվեն Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը` աշխարհահռչակ արվեստագետների՝ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի մի քանի հարյուրից ավելի արվեստի գործեր՝ գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր: Արվեստի կենտրոնը բացվելու է նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում: Panorama.am-ի հետ զրույցում հավաքորդ Վարդգես Բոյաջյանն ասաց, որ այդ հասցեում մշտապես գործելու է արվեստի կենտրոնն ու թանգարանը, իսկ ներկայացված աշխատանքների հեղինակները հայ մեծանուն արվեստագետներն են: «Նրանց տեղն այստեղ է: Հայաստան են բերված, որպեսզի մնան այստեղ: Իհարկե, ժամանակ առ ժամանակ կվաճառվեն որոշ աշխատանքները, նոր գործեր կգնվեն ու կբերվեն՝ ներկայացնելու հայաստանյան հանրությանը»,- նշեց նա: Վ. Բոյաջյանն ընդգծեց, որ այս կենտրոնն այս պահին աշխարհում հայ գրաֆիկայի միակ թանգարանն է ու ողջ հավաքածուն բերված է Եվրոպայից: «Մեր ընտանեկան հավաքածուն է, հավաքված է Եվրոպայում: Բոլորը բնօրինակ գործեր են ու հազվագյուտ գրքեր»,- նշեց հավաքորդը: ԲԱԿ-ի և Հայկական գրաֆիկայի թանգարանի բացման արարողությանն զուգահեռ` նոյեմբերի 22-ին, ցուցահանդես կկազմակերպվի Գյումրիում (Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի ցուցասրահ), որոնցում ներկայացված կլինեն նույն հավաքածուից բացառիկ աշխատանքներ, որոնք այնուհետև կրկին կտեղափոխվեն երևանյան մշակութային օջախ: Վ. Բոյաջյանն ասաց, որ արվեստի կենտրոնի երկրորդ հարկում մշտական թանգարանն է գործելու, առաջին՝ ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ աշխատանքներն անընդհատ փոխվելու են: ԲԱԿ-ում նաև գործելու է արտ-կաֆե «Գառզու», որտեղ արվեստասեր հանրությունը կարող է հանդիպել ու քննարկել մշակութային հարցեր, նախատեսում են կամերային երաժշտության համերգներ, գրական երեկոներ: Նա նշեց, որ Հայաստանում ներկայացվում է իրենց հավաքածուի միայն մի մասը, ունեն նաև յուղաներկ գործեր, քանդակներ, հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, որոնք ցանկանում են ներկայացնել Եվրոպայում: «Հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքները տանում ենք Եվրոպա, 20-րդ դարի հայ մեծանուն արվեստագետների աշխատանքները բերում Հայաստան»,- նշեց հավաքորդը: Վարդգես Բոյաջյանի խոսքով, հայ արվեստը, արվեստագետները գնահատված ու հարգված են Եվրոպայում: «Սիրված է Էդգար Շահինի, Ժանսեմի, Շառլ Ադամյանի, Գառզուի, Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Արշիկ Գորկու արվեստը: Չկա այնպիսի վաճառք՝ աճուրդ կամ անհատական, որտեղ հայտնվեն նրանց աշխատանքներն ու չվաճառվեն»,- ասաց Վ. Բոյաջյանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01