Իմ նկատմամբ տեսակցությունների արգելանքը հանվեց միայն այն ժամանակ, երբ լրագրողները ՀՔԾ պետին հարցրեցին, թե ինչո՞ւ է այն դրվել, անչափահաս երեխաներն ի՞նչ կապ ունեն, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն, ով այսօր կալանքից ազատ է արձակվել: «Հենց այդ օրը կամ հաջորդ օր ես ստացա համապատասխան որոշում, որ տեսակցությունների արգելանքը հանվում է », - ասաց նա: Արսեն Բաբայանը նշեց, որ հանվել էր միայն տեսակցությունների արգելանքը, իսկ հեռախոսային զանգերի արգելանքը մինչև վերջ մնացել է: «Ակնհայտ էր, որ փոքր երեխաներին քրեակատարողական հիմնարկում տեսակցելը դժվար թե լինի ցանկալի, այս դեպքում հեռախոսային զանգն ավելի կարևոր կլիներ, կխոսեի, օրինակ՝ դստերս հետ, կասեի, որ Արցախից նվերներով կվերադառնամ գործուղումից», - ասաց Ա. Բաբայանը: Նա նշեց՝ դատարան ներկայացված ապացույցներում իր դեմ որևէ բան չի եղել: «Կար միայն կխոչընդոտի, կփախնի, մինչդեռ, դատարանը պարտավոր էր ներկայացնել գոնե մեկ հիմնավոր տեղեկություն, փաստ, որը տալիս էր հիմնավոր կասկած այն մասին, որ անձը կփախնի կամ կխոչընդոտի», - ասաց նա: Բաբայանը նշեց՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործն աբսուրդային բաներ ունի: «Ես ասում էի, որ իրավական բեսպրեդել տեղի կունենա, ինչը եղավ իմ նկատմամբ, ու ցանկացածի նկատմամբ էլ կարող է տեղի ունենալ», - ավելացրեց Բաբայանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն ընդգծեց՝ եթե չլիներ Վենետիկի հանձնաժողովի քննադատությունը, եթե չլիներ հանրային լայն քննադատությունը, գուցե, այսօր, փոխված չլիներ իր խափանման միջոցը: Արսեն Բաբայանն նշեց՝ քաղաքական իշխող ուժից ունի պահանջ, որպեսզի բոլորի նկատմամբ ապահովվեն իրավական, օրինական ընթացակարգեր: «Իսկ ընդդիմադիրներն իրեցն գործողություններն արեցին այնքան, ինչքան համարեցին ճիշտ ու դրա համար շնորհակալ եմ», - ասաց Բաբայանը: Նա ընդգծեց՝ առանձնահատուկ շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով անձամբ է եկել իրեն տեսակցելու, ով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ վերանայելու իր խափանման միջոցի հարցը: Հարցին՝ ինչպե՞ս կընթանա քրեական գործն ու դատավարությունն ի՞նչ ընթացք կստանա, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ այս քրեական գործն ընդհանրապես չպետք է գոյություն ունենար: «Բայց, քանի որ գոյություն ունի, ես էլ 22 օր ապօրինի ազատությունից զրկված եմ եղել, հետևաբար, հնարավոր չէ կռահել, թե էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է տեղի ունենալ», - ասաց Ա. Բաբայանը:
Աղբյուրը՝ aysor.am
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15