ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարակուսանք է հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշման կապակցությամբ Բրեքզիթի հարցում Ռուսաստանի ներգրավվածության մասին խորհրդարանական զեկույցը նախքան ընտրությունները գաղտնի պահելու վերաբերյալ։
Խորհրդարանի հետախուզության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը համաձայնեցվել է անվտանգության մարմինների հետ հրապարակման համար, սակայն Ջոնսոնի կառավարության կողմից այն հրապարակելու սահմանափակման պատճառով փաստաթուղթը հանրությանը հասանելի կդառնա դեկտեմբերի 12-ից հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Այս փաստը, որ այս կառավարությունը չի հրապարակում իր կողմից պատրաստած զեկույցը հարցեր է առաջացնում: Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրություններին այս երկրում, արժանի է տեսնելու այդ զեկույցը նախքան ընտրությունները»,- ասում է Քլինթոնը:
Քլինթոնն ընդգծում է, որ Ռուսաստանը փորձ է արել միջամտել Բրեքզիթին, ինչպես այն դա արել է ԱՄՆ-ում: Նա վստահ է՝ Ռուսաստանը փորձում է միջամտել արևմտյան ժողովրդավարությունների ներքաղաքական գործերին:
«Ռուսաստանը շարունակում է ներգրավված լինել մեր ընտրական համակարգում: Մենք գիտենք, որ նրանք իրականացնում են քարոզչություն»,- ասում է Քլինթոնը:
Մեծ Բրիտանիան մեղադրել է նախկինում Ռուսաստանին մի շարք ներքաղաքական և ընտրական գործընթացներին ներգավվելու մեջ, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը ընդգծում է , որ չունի Մոսկվայի կողմից ներգրավվածության որևէ ապացույց, ներառյալ Բրեքզիթի հանրաքվեի հարցում:
Մոսկվան իր հերթին ամբողջապես հերքում է որևէ ներգրավվածությունն այս հարցում և ընդգծում, որ Արևմուտքը իրականացնում է հակառուսական հիստերիա: Միացյալ Նահանգների հետախուզական մարմինները, սակայն, պնդում են, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել ազդելու 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա՝ քարոզչության ու սոցցանցերում քարոզչության միջոցով՝ նախագահ Թրամփին օգնելու համար:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44