Ես 800 ժամից ավելի պարապում եմ և դրա դիմաց ստանում կոպեկներ, հիմա հարց եմ բարձրացնում. կրճատեք իմ ժամերը, տվեք ինձ կես դրույք, բայց՝ ոչ հայերենի հաշվին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը: «Բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի և ես զբաղվեմ լեզվագիտության զարգացմամբ, երկու տարում խոստանում ենք սեղանին դնել 10 դասագիրք` բոլորովին նոր մեթոդներով»,-ասաց նա և նշեց, որ աշխարհի ոչ մի համալսարանում չկա նման բան, որ իրենց մայրենի լեզուն չդասավանդվի:
«Այո, պարոն վարչապետ, լուսանցքում մնացել են երկրիդ գիտնականները, գիտության առաջ տանող ուժը, ազգի սերուցքը և հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է ՀՀ գիտնականը մնա լուսանցքում»,-ասաց նա և նշեց, որ այս գործադուլի նպատակն է նաև ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ գիտնականները մնացել են լուսանցքում:
«Այսօր ես արդեն իմ անունից պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը`միլիոն ու կես, լավ, մենք համեստ ենք, մեզ վճարեք մեկ միլիոն դրամ, իսկ մյուս 500 հազարը վճարեք մեր խեղճ ու կրակ ուսուցիչներին: Մեզ՝ գիտնականներիս մի սարքեք ծամոն հանրության բերանին, որ մենք անբան ենք, որ մենք լափում ենք պետության բյուջեն, որ կաշառակեր ենք, մի՛ պիտակավորեք»,-ասաց նա:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01