ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Մայամիում միջոցառման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Մասնավորապես, Բոլթոնը նշել է, որ նախագահ Թրամփը թույլ է տալիս, որ իր անձնական շահերը թելադրեն Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականությունը: Նախկին պաշտոնյան հիշեցրել է, որ նախագահը երկկուսակցական աջակցություն էր ստացել Սենատից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, այն բանից հետո, երբ Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգեր էր գնում Ռուսաստանից՝ այդպիսով մարտահրավեր նետելով ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, սակայն նախագահը չկիսեց սենատորների «ախորժակը»:
Այս տարվա սեպտեմբերին Սպիտակ տունը լքած Բոլթոնն ակնարկել է, որ դրա համար Թրամփը պատճառներ ունի, քանի որ Թրամփի The Trump Organization կազմակերպությունը սեփականություն ունի Ստամբուլում:
Բոլթոնը ևս մի հետաքրքիր կանխատեսում է արել և նշել, որ եթե Թրամփը մյուս տարի վերընտրվի նախագահի պաշտոնում, ապա նրա դուստր Իվանկա Թրամփը և նրա ամուսինը կարող են ճնշում գործադրել նախագահի վրա և փոխել քաղաքական ուղղությունը, որի արդյունքում էլ Թրամփը կլիբերալիզացնի Գերագույն դատարանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03