Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան ցույցերը և անկարգությունները դադարեցնելու համար ցուցարարներին երեք առաջարկ է ներկայացրել, գրում է РИА Новости-ն:
«Առաջին համաձայնագիրը հօգուտ խաղաղության է և ընդդեմ բռնության. բռնությունը, որ մեզ այդքան վնաս է հասցրել, անխոս, պետք է դատապարտվի: Երկրորդ համաձայնագիրը արդարության մասին է. պետք է հզոր սոցիալական օրակարգ սահմանել: Երրորդ համաձայնագիրը կարող է լինել նոր սահմանադրության մասին՝ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելով», - ասել է Պինյերան՝ հավելելով, որ երկրի նոր սահմանադրության հետ կապված վճռական խոսքը ժողովրդին է պատկանում:
Հիշեցնենք, որ ավելի քան երեք շաբաթ է՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Plaza Italia հրապարակում են հավաքվում անարդարության դեմ պայքարող հազարավոր ցուցարարներ:
Ամբոխը վանկարկում է, ծածանում Չիլիի ազգային դրոշները՝ բջջային հեռախոսների լույսերը վառած:
Հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի ուղեվարձը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում են կայացրել, ինչը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: Սկզբում խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել են իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ են կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ են այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա:
Օրեր առաջ սևազգեստ ցուցարարների մի խումբ թալանել է La Asuncion շրջանի մերձակայքում գտնվող եկեղեցին: Ցուցարարները դուրս են բերել եկեղեցու նստարանները, Հիսուսի արձանները, եկեղեցական կտավները և այլ խորհրդանշական իրեր և դրանց մեծամասնությունը կրակի մատնել:
Եկեղեցու թալանին ի պատասխան՝ իշխանություններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15