ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են նաև Փարիզում: Երեկ նախարարն այնտեղ էր գտնվում` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին: Նախարարին են մոտեցել ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները և զրուցել նրա հետ:
«Մենք եկել ենք ասելու, որ դրսի-ներսի «Դաշնակցություն» չկա, մենք զորավիգ ենք մեր ընկերներին և դեմ ենք ապազգային կառավարությանը»,-նշել են երիտասարդները:
Նախարարն արձագանքել է, թե ինքը ևս դեմ է այդ քաղաքականությանը, իսկ երիտասարդները պնդել են, թե Հարությունյանի ծրագրերն այդ մասին չեն վկայում:
«ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում խայտառակ կոռուպցիա է իրականացվել, խայտառակ քաղաքականացվածություն է եղել: Երբ Լևոն Մկրտչյանն այստեղ էր գալիս, նման բաներ անո՞ւմ էիք: Կոռուպցիան իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում էր, կոռուպցիան հանդուրժելն էլ ապազգային քաղաքականություն»,-ասել է նախարարը` արձագանքելով դիտարկմանը, թե Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման օրոք կոռուպցիա չի եղել:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների սկսվելուց հետո նախարարը, լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ՀՅԴ-ն անդաստիարակ պահվածք է դրսևորում, և դիմել էր «դրսի» դաշնակցականներին, որ «տեր կանգնեն իրենց կուսակցությանը»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01