«ԱԱԾ հայտարարությունից ավելի բան այս պահին չեմ կարող ասել»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը։ «Նմանատիպ խնդիրներն օրակարգում են՝ և ԱԱԾ-ի, և այլ կառույցների, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն։ Սրանք իսկապես լուրջ սպառնալիք են երեխաների անվտանգության համար»,- նշեց Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ կարող է երեխաների օրգանների վաճառքի մասին խոսք լինել, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա, եթե հավելյալ տեղեկություն լինի, այդ մասին կխոսեն»։ Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01