«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել է, որ լքում է այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։ «Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,-ասել է նա: Չուգոշվիլին չի ճշտել, թե քանի պատգամավոր է լքում կուսակցությունը, բայց երբ նա անում էր հայտարարությունը, նրա հետ կանգնած էին եւս չորս խորհրդարանականներ: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում է յոթ մարդ: Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել էր օրինագիծը:Դա առաջ է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը: Նրանք պատրաստվում են անցկացնել ընդգրկուն հանրահավաքներ եւ ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին: Հենց նա էր հունիսի վերջին ազդարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից անցումը համամասնականին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի այն ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցուցարարները կազմակերպում էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ: Հիշեցնենք, որ Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2020 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15