Թուրքական իշխանամետ «Ensonhaber» լրատվական կայքն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին:
Աղբյուրը հիշեցրել է 2016թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 ռմբարկու ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի մասին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այնուհետև նշել է, որ այդ հարաբերություններն ամրապնդվեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումների շնորհիվ, որոնք, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի պատճառով կրկին լարվածության են հանգեցնելու:
Թուրքական աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ Լավրովը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և ծնկի իջնելով ծաղիկներ է խոնարհել:
Իշխանամետ լրատվամիջոցը կայքում տեղադրել է Լավրովի լուսանկարը անմար կրակի մոտ՝ գրելով. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում»:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Լավրովը հուշարձան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է կարգավորվեն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բավական ամուր են:
Վերջում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին և նկատել տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որտեղ գտնվում են ՀՕՊ համակարգեր և շուրջ 4000 ռուս զինվոր:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01