ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փոփոխություն է կատարել առաջին ընթերցմամբ ընդունված և իր հեղինակած օրենքի նախագծում, որով առաջարկում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավելի ջրառի հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնեց, որ փոփոխությունը նպատակ ունի սահմանել միայն մեկ դեպք, երբ կառավարությունը կկարողանա սահմանված չափից ավելի ջրառ իրականացնել: «Ես երկար քննարկումներից հետո փոփոխություն եմ մտցրել նախագծում՝ նշելով, որ, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, իսկ երաշտի հայտարարման համար կան նախապայմաններ, որոնք պետք է բավարարվեն, այդ դեպքում կառավարությունն իրավունք կունենա դիմել Ազգային ժողովին՝ լրացուցիչ ջրառ իրականացնելու համար: Մնացած բոլոր դեպքերում այդ իրավունքը չի ունենա»,- ասաց Կարապետյանը: Հոկտեմբերի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է բացառել Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացավ 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներ:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01