Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տրամադրված ծառայողական ավտոմեքենայի թեման վերջերս հաճախ է շրջանառվում զանգվածային լրատվամիջոցներում: «Արմենպրես»-ի խնդրանքով ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը պարզաբանեց, որ եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է: Ներկայացնում ենք Անի Սմբատյանի մեկնաբանությունն ամբողջությամբ. «Նշեմ, որ այդ ավտոմեքենան, որը ՏՄՊՊՀ-ին հատկացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի որոշմամբ և սահմանված կարգով գտնվում է գրանցման փուլում, նախատեսված է Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի, հանձնաժողովի 6 անդամների և ամբողջ աշխատակազմի սպասարկման համար: ՏՄՊՊՀ-ն պարբերաբար ստուգումներ և դիտանցումներ է իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում, հետևապես անհրաժեշտություն էր առաջացել նման բարձր անցողունակության ավտոմեքենայի: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Գեղամ Գևորգյանի նշանակումից հետո կրճատվել է հանձնաժողովում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը, ինչպես նաև էականորեն նվազել են բենզինի և սպասարկման ծախսերը: Եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է և ունենք վարորդի 1 հաստիք, որը նախատեսված է նախագահի, հանձնաժողովի անդամների և աշխատակազմի սպասարկման համար: Բացի այդ, 2018 թվականի ամբողջ տարում ծախսվել է 10 159 լիտր բենզին, որի դիմաց վճարվել է 4 388 660 դրամ, իսկ 2019 թվականի ամբողջ տարվա համար բենզինի ծախսը կկազմի 3555 լիտր՝ 1 478 880 դրամային արտահայտությամբ, այսինքն՝ շուրջ երեք անգամ խնայողություն է եղել: Խնայողություններ ունեցել ենք նաև ավտոմեքենաների սպասարկման ծախսերում՝ եթե 2018 թվականին ծախսել է 1 195 910 դրամ, ապա 2019 թվականին 387 000 դրամ կկազմի ամբողջ տարվա փաստացի ծախսը: Կցանկանայի նաև անդրադառնալ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած տեղեկատվությանը, թե ՏՄՊՊՀ-ին «գերբարձր աշխատավարձի ֆոնդ» և պարգևատրումների արտաբյուջե է տրամադրվել: ՏՄՊՊՀ աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես բոլոր պետական մարմիններում, կարգավորվում են Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով , հետևապես նման պնդումն առավել քան անհիմն է, հանձնաժողովը չունի արտաբյուջե. ինչպես բոլոր մնացած մարմիններին հանձնաժողովին ևս հատկացված է պարգևատրումների ֆոնդ, որը ոչ ավելին է, քան մյուսներինը: Վերջում ևս մեկ անգամ ցանկանում եմ հերքել բազմիցս հերքված ապատեղեկատվությունը՝ նախկին պաշտոնյաներից որևէ մեկի հետ Գեղամ Գևորգյանը «քավոր-սանիկական» կապեր չունի»:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15