ԱՄՆ-ն շարունակելու է իր ձեռքում պահել նավթի հանքերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից դեպի արևելք և որտեղ հիմնականում բնակվում են քրդերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին: «Ամերիկացիները պահելու են իրենց ձեռքում այդ նավթահորերը: Մոտավոր հաշվարկներով ամերիկացիները ամսական 30 միլիոն դոլարի շահ են ստանում այնտեղից: Ինչպես հայտարարում են ամերիկացիները՝ նավթի շահույթը գնում է քրդերին օգնելուն, բայց նավթը պետք է դուրս բերվի ու հիմնականում դուրս է բերվում Թուրքիայի տարածքով և վաճառվում»,- ասաց Սաֆրաստյանը: Անդրադառնալով քրդերի խնդրին՝ արևելագետը նշեց, որ թուրքերը և ամերիկացիները, հավանական է, եկել են համաձայնության, որ պետք է հնարավորինս քրդերին հեռացնել թուրք-սիրիական սահմանից, ինչը Թուրքիայի վաղեմի պահանջն է: «Ամերիկացիները այդ առաջարկին կողմ են, որովհետև նրանք հնարավորություն են ստանում քրդերի վրա հիմնվելով ստեղծել փոքր պետություն կամ ինքնավար միավորում, որը կգտնվի ամերիկացիների վերահսկողության ներքո, և նրանք հնարավորություն կունենան օգտագործել այդ հանքերը նաև հետագայում: Թուրքիայի շահերից բխում է դա, քանի որ Անկարան ուզում է քրդերին հնարավորինս դուրս հանել թուրք-սիրիական սահմանից»,- շեշտեց Սաֆրաստյանը: Ըստ գիտնականի`ամերիկացիներն իրենց ռազմավարությունը փոխում են և՛ Սիրիայում, և՛ աշխարհում. նրանք անցնում են աշխարհաքաղաքական մոտեցման մի նոր փուլի: «ԱՄՆ-ն հրաժարվում է դասական աշխարհաքաղաքական մոտեցումներից, որով ազդեցություն է ձեռք բերում տարբեր պետությունների կառավարությունների վրա և այդ պետություններին ստիպում, որ հետևեն իր քաղաքականությանը: Ներկայումս ամերիկացիներն սկսում են ավելի կետային ռազմավարություն իրականացնել` իրենց տեսանկյունից կարևոր կետերն են վերցնում, ինչպես տեղի է ունենում Սիրիայում, իսկ մնացածը նրանց արդեն չի հետաքրքրում: Կարծում եմ, այս նոր ռազմավարությունն իրականացնելու համար նրանք Թուրքիայի կարիքն ունեն»,- եզրափակեց Սաֆրաստյանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01