ԱՄՆ ձեռնարկատեր, ներդրող, միլիարդատեր Իլոն Մասքը կարծում Է, որ Neuralink ընկերության՝ իր օժանդակությամբ ստեղծված մշակումները կարող են օգնել այն մարդկանց, որոնք տառապում են շիզոֆրենիայով, աուտիզմով կամ ամնեզիայով: Այդ մասին նա հայտնել Է լրագրող Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է YouTube-ի պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարծում եմ, որ Neuralink-ն ամենից առաջ կլուծի ուղեղի հետ կապված շատ խանգարումների խնդիրներ: Խոսքը, մասնավորապես, աուտիզմի, շիզոֆրենիայի, հիշողության կորստի մասին է, բոլորն Էլ հիշողության խնդիրներ են ունենում որոշակի տարիքում: Ծնողները չեն կարողանում հիշել երեխաների անունները եւ նման բաներ,- արձանագրել Է Մասքը:- Կարծում եմ, որ Neuralink-ը կարող Է վիթխարի օգուտ բերել այն դեպքերում, երբ լրջորեն վնասված Է գլխուղեղը կամ ողնուղեղը: Կարելի Է շատ բան անել՝ բարձրացնելու մարդկանց կյանքի որակը»: Գյուտարարը նաեւ ենթադրել Է, որ Neuralink-ը հեռանկարում կկարողանա առաջարկել մեթոդներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպես Է կազմակերպված եւ գործում մարդու ուղեղը: Ձեռնարկատերը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով՝ Neuralink-ն ապագայում կօգնի բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ ընդլայնել դրա հնարավորությունները համակարգչային համակարգերին միացնելու միջոցով: «Մենք չենք կարող ավելի խելացի լինել, քան թվային գերհամակարգիչը: Այնպես որ, եթե դուք չեք կարող դրանց գերազանցել, միացեք դրանց,- ասել Է Մասքը:- Մենք գոնե նման հնարավորություն կունենանք»: Neuralink ընկերությունը Կալիֆոռնիայում գրանցվել Է 2016 թվականի հուլիսին՝ Մասքի աջակցությամբ: Հուլիսին Neuralink-ի ներկայացուցիչները The New York Times-ի լրագրողներին հայտնել են, որ ֆիրման 90 աշխատակից ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15