Հայաստանը տեղանքի առումով ունի լավ հնարավորություններ՝ ակտիվացնելու զբոսաշրջությունը որպես զարգացման ոլորտ արդեն իսկ գրանցվող աճի հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության մեջ՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ վերլուծությունը: Ըստ դրա՝ վերջին վեց տարում երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը գրանցել է մոտ 500 հազար զբոսաշրջիկների աճ, 2013-ին՝ 1.1 միլիոն, 2018-ին՝ 1.6 միլիոնի դիմաց: Այս աճը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա: 2018 թվականին երկրի ՀՆԱ-ում անուղղակի ներդրումները կազմել են 14.1 տոկոս՝ ընդհանուր առմամբ, հասնելով, 1.8 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս աճը Հայաստանում ապահովել է 36 հազար 900 մարդու մշտական և 137 հազար մարդու ընդհանուր զբաղվածություն: Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը կազմում է երկրի ընդհանուր զբաղվածության 12.5 տոկոսը: Ակնկալվում է, որ զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի թիվը մինչև 2019 թ. ավարտը կավելանա ևս 21 հազարով: Զբոսաշրջիկները հիմնականում դրական են վերաբերում Հայաստան այցին: Հարցման մասնակիցների 67 տոկոսը երաշխավորում է երկիրը որպես զբոսաշրջային ուղղություն: Այն հարցին, թե «1-10 սանդղակով որքանով է հավանական, որ դուք Հայաստանը որպես զբոսաշրջային վայր կառաջարկեք այլ մարդկանց», զբոսաշրջիկները պատասխանել են 9-10: Սա վկայում է ներկայում Հայաստանի զբոսաշրջային առաջարկների շատ բարձր դիրքեր զբաղեցնելու մասին: Դեպի Հայաստան զբոսաշրջիկների կայուն հոսք կա Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իրանից: Դեպի Հայաստան զբոսաշրջիկների նոր հոսք կա Գերմանիայից, Ֆրանսիայից, արաբական երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից: Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է համաշխարհային զբոսաշրջային շուկաների բոլոր յոթ ձևերով՝ մշակութային, բնության, ժամանցային, գործարար, արկածային, բժշկական-առողջարանային, երկարաժամկետ զբոսաշրջություն: Առաջին անգամ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում գալիս են արկածային, ժամանցային հանգստի կամ բնական միջավայրում իրենց հանգիստը կազմակերպելու համար: Մշակութային, բժշկական-առողջարանային և գործարար զբոսաշրջությունները նախընտրողները նրանք են, ովքեր նախկինում եղել են Հայաստանում:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15