ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 17-ին նշվում է բուժծառայողի օրը, ինչի առթիվ լրագրողներն այցելել էին Երևանի կայազորային հոսպիտալ, որը լավագույններից է հանրապետությունում, թե՛ իր տեխնիկական հագեցվածությամբ և թե՛ բուժանձնակազմով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ ԶՈւ ռազմաբժշկական վարչության Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Մհեր Սերոբյանը շնորհավորեց բոլոր ռազմաբժիշկներին և ցանկացավ, որ աշխատեն միայն խաղաղ պայմաններում:
«Առաջին հերթին շնորհավորում եմ ՀՀ և Արցախի սահմանամերձ տարածքներում գտնվող բոլոր ռազմաբժիշկներին: Կարծում եմ, որ անգամ գեներալները չեն փորձի գնալ մարտի դաշտ, եթե իմանան, որ իրենց հետևում չկա ռազմաբժիշկ: Մենք, բացի Հիպոկրատի երդումից, տալիս ենք նաև զինվորական երդում, ինչը կրկնակի մեծացնում է մեր պատասխանատվությունը մեզ մոտ բուժում ստացող ցանկացած հիվանդի նկատմամբ»,- շեշտեց բուժծառայության փոխգնդապետը և սահմանին ծառայող զինվորներին մաղթեց երբեք չհիվանդանալ, որպեսզի բժշկի կարիք չունենան:
Շրջայցի ընթացքում լրագրողները եղան հոսպիտալի տարբեր բաժանմունքներում: Հոսպիտալում գործում են վիրաբուժության, էնդոսկոպիկ, հատուկ դեպքերի, մաշկավեներական, բանակում եզակի՝ հոգեբուժական բաժանմունքներ:
«Այստեղ բուժում են ստանում ԶՈւ բոլոր զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, ազատամարտիկները: 2019 թվականից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամաններով համատեղ մենք կարողանում ենք ընդունել նաև քաղաքացիներին: Այդ ծառայությունները վճարովի են, և նրանք նույնպես կարող են ստացիոնար որակյալ բուժում ստանալ»,- շեշտեց Սերոբյանը:
Նա նշեց նաև, որ իրենց հոսպիտալում կա հանրապետությունում իր տեսակի մեջ միակ ռենտգեն հետազոտություն իրականացնելու համար նախատեսված սարք, որը բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ունի:
«Մեր հոսպիտալը հագեցված է անհրաժեշտ բոլոր բուժսարքավորումներով, բավարարում է մեր կառույցի վրա դրված բոլոր պահանջներին»,- ասաց փոխգնդապետը:
Հոսպիտալին կից գործում է նաև ՀՀ ՊՆ «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկը, որի պետ Վահան Ոսկանյանը նույնպես շնորհավորեց բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ:
«Ռազմական բժիշկներին մաղթում եմ առողջություն, տոկունություն և իրենց որոշումներում լինեն հաստատակամ: Բուժծառայողները հանուն Զինված ուժերի առողջության պահպանման իրենց հերթին նույնպես պետք է կարողանան բարձրացնել մեր բանակի մարտունակությունը»,- ընդգծեց Ոսկանյանը և շեշտեց, որ իրենք տալիս են ոչ միայն Հիպոկրատի երդում, այլ նաև զինվորական, ինչը նշանակում է, որ իրենք «պատասխանատու» են իրենց զինվորական համազգեստի առաջ:
Պոլիկլինիկայում շրջայցի ժամանակ ներկայացվեցին մի քանի բժշկական սենյակներ՝ ուլտրաձայնային հետազոտության, ատամնաբուժական, որտեղ ծառայություններ են մատուցվում ոչ միայն զինծառայողներին, այլև նրանց ընտանիքի անդամներին, զինհաշմանդամներին, մարտական գործողությունների մասնակիցներին, զինթոշակառուներին:
«Պոլիկլինիկայում այդ անձանց տրվում է ամբուլատոր բուժօգնություն և անց են կացվում զինծառայողների փորձաքննություններ: Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են անցնել զինվորական ծառայության, իրենց բժշկական փորձագիտական եզրակացությունը տալիս է Կենտրոնական պոլիկլինիկան»,- ասաց Ոսկանյանը:
Անդրադառնալով պոլիկլինիկայի տեխնիկական հագեցվածությանը, նա նշեց, որ իրենք ունեն անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15