Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը և Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխման ձախողումից և երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին և ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար: Այդ մասին ասված Է դիվանագիտական ներկայացուցչությունների՝ նոյեմբերի 17-ին տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը՝ Էական ենք համարում անհապաղ աշխատանք սկսել կառավարության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև՝ խաղաղ ու փոխհարգալից երկխոսության ճանապարհով այնպիսի ուղիներ գտնելու նպատակով, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- նշվում Է հայտարարության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչություններն անդրադարձել են նաև Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կիրակնօրյա բազմահազարանոց հանրահավաքին: «Մենք լիովին պաշտպանում ենք ժողովների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքը: Կոչ ենք անում բոլորին, ովքեր դրանից օգտվում են, գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակում: Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ գործել ելնելով երկրի շահերից»,- հավելել են դեսպանությունները:
Տասնյակ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ են նոյեմբերի 17-ին Թբիլիսիում Ռուսթավելիի պողոտայում մասնակցել հանուն արտահերթ համամասնական ընտրությունների հանրահավաքին: Հանրահավաքում «Միասնական ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ղեկավարները որոշում են ընդունել՝ պիկետել խորհրդարանի բոլոր մուտքերը, որպեսզի խանգարեն պատգամավորների աշխատանքին: Ընդդիմությունը հայտարարում Է, որ դռները կբացի այն բանից հետո, երբ պատգամավորները կհավաքվեն խորհրդարանում՝ նշանակելու արտահերթ ընտրություններ և փոփոխություններ կատարելու օրենսդրության մեջ, որոնք կապահովեն դրանց անցկացումը համամասնական համակարգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44