Սոնան և Manolo Y los Gipsy-ն հանդես եկան Arm Cocktail փառատոնին
18.11.19 | 13:21
Նոյեմբերի 16-ին Dvin music hall-ում սիրված երգչուհի Սոնան և Manolo Y los Gipsy կրկին միասին ելույթ ունեցան. այս անգամ նրանք միավորվել էին Arm Cocktail Festival-շրջանակներում:
Փառատոնը Հայաստանում կազմակերպվեց առաջին անգամ և իր տեսակով «Arm cocktail festival»-ը աննախադեպ իրադարձություն է խմիչքների աշխարհում: Ներկաները վայելում էին համադամ կոկտեյլներ Սոնայի շքեղ ձայնի և Մանոլոյի երաժշտության տաք ռիթմերի ներքո:
Սոնան նշեց, որ Հայաստան է վերադարձել “Հայաստանի ձայնը 3” նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանը, ով ևս ներկայացավ դուետով Սոնայի հետ:
Arm Cocktail Festival-ի տնօրեն ու կազմակերպիչ Լիլիթ Գալստյանի խոսքով փառատոնի նպատակն է զարգացնել և ճանաչելի դարձնել հայկական խմիչքներով պատրաստվող կոկտեյլները:
«Շատ քիչ կոկտեյլներ կան, որոնք կարող են հայկական համարվել կամ պատրաստվել հայկական խմիչքներով: Մենք որոշեցինք անցկացնել այս փառատոնը, որի շրջանակներում կպատրաստվեն հայկական խմիչքով կոկտեյլներ, որոնք ունեն յուրահատուկ համեր: Փառատոնին մասնակցեցին երևանյան թվով 5 բարեր, որոնք կներկայացան յուրահատուկ կոկտեյլներով, ինչպես նաև ներկայացվեցին նոր կոկտեյլներ, որոնք շուկա կմտնեն և կներառվեն մենյուում»,- նշեց Լիլիթ Գալստյանը:
Նա նաև հավելեց, որ այս փառատոնը զբոսաշրջության առումով ևս նպատակային է, քանզի տարբեր երկրներից են գալիս Հայաստան ներկա լինելու փառատոնին, լսելու հատուկ հյուրերին: Նմանատիպ միջոցառումները ևս մեկ անգամ Հայաստանը դարձնում են զբոսաշրջային նախընտրելի ուղղություն:
Arm Coctail Festival-ը Հայաստանի բարմենների միության գաղափարն է: Այն կազմակերպվում է «Աբրիկոն» ընկերության հովանավորությամբ: Առաջին անգամ կազմակերպվող փառատոնը կդառնա ամենամյա՝ արդեն ավելի լայն մասշտաբներով, հյուրերի ավելի մեծ թվով: