Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը: Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ինչպես նաև միջազգային կառույցների, պետական և մասնավոր ոլորտների, տարբեր երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ: Համաժողովի սկզբում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով հարևան երկրների միջև գործակցության խորացումը, նշել է, որ միջսահմանային համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների: «Կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ճանապարհով ընթացող պետական մարմինների գործունեությունը: Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ: Այդպիսի օրինակներից է արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մաքսային մի քանի ընթացակարգերի ավտոմատացումը, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է համաժողովի կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային միտումներին զուգընթաց քայլելու առումով. «ՊԵԿ-ը, և առհասարակ պետական բոլոր մարմինները, գործառույթներն իրականացնելիս պետք է կարողանան առավելագույնս օգտագործել «մեկ պատուհանի» սկզբունքը, և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ հանրային ծառայությունները պետք է դառնան շատ ավելի մատչելի և հասցեական»: Անդրադառնալով հարևան երկրների հետ կնքված փաստաթղթերին` Դավիթ Անանյանը նշել է, որ երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանակումը կնպաստի, որպեսզի սահմանային հսկողությունը դյուրացվի` հանգեցնելով մաքսային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում, արձանագրել է Հայաստանի մաքսային ծառայության առաջընթացը. «Ես շատ հետաքրքրված եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեխնոլոգիական զարգացմամբ և հարևան երկրների հետ գործընկերային կապերը խորացնելու կարողությամբ: Այս զարգացումները ոգևորիչ կարող են լինել նաև ՀՄԿ անդամ երկրների համար»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01