Հայկական խոհանոցի ն նվիրված «Լավաշ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Միջոցառմանը գրքի համահեղինակները պատրաստեցին լավաշ ու մի շարք այլ հայկական ուտեստներ: Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական խոհանոցին նվիրված միջոցառում: «Լավաշ» անունը կրող գրքի համահեղինակներ Քեյթ Լեհին, Ջոն Լին եւ Արա Զադեն Սմիթսոնյան հիմնադրամի հովանու ներքո ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստվում հայկական լավաշը, ղափաման եւ ժինգյալով հացը: Միջոցառումը նվիրված էր հայկական խոհանոցի մասին գրքի շնորհանդեսին: Սմիթսոնյան հիմնադրամի ներկայացուցիչ Հեյլի Բատվինի խոսքերով գրքի շնորհանդեսն ու հայկական ուտեստների պատրաստումը անցած տարվա Հայաստանին նվիրված սմիթսոնյան փառատոնի շարունակությունն է: Հայկական խոհանոցն այս ծրագրի կարեւոր տարրերից է: Բատվինը վստահեցնում է՝ Սմիթսոնյան հիմնադրամը կշարունակի աշխատանքները հայ մշակութային ժառանգության ներկայացման հարցում: «Այս գիրքն այն առաջին փորձերից է, որտեղ ներկայացված է, թե ինչպիսին է հայկական խոհանոցը»,- ասում է նա: Գրքի համահեղինակ Արա Զադենը վստահ է՝ գիրքը կարեւոր բաց է լրացնում՝ ժամանակակից Հայաստանի խոհանոցն ավելի ճանաչելի դարձնելու համար: Հայաստանում եղած օրերին նա արձանագրել է զգալի տարբերություն Սփյուռքի ու Հայաստանի խոհանոցների միջեւ, բացառություններից է, թերեւս, լավաշը: «Լավաշը չափազանց կարեւոր տեղ է զբաղեցնում հայկական մշակույթում: Այն առկա է հայկական յուրաքանչյուր հյուրասիրության սեղանի վրա, ուստի մենք որոշեցինք վերնագրել գիրքը «Լավաշ»,- ասում է Զադեն: Մեկ այլ համահեղինակ Ջոն Լեհինին հայկական խոհանոցը հրապուրել է իր բազմազանությամբ: Նա այն բնութագրում է յուրահատուկ ամերիկյան տեսանկյունից, սակայն չափազանց համեղ ու ստեղծագործական: Հիմնական գաղափարն այն է, որ մի քանի բաղադրիչներից հնարավոր է բազմաթիվ ուտեստներ պատրաստել: «Չափազանց ուրախ եմ, որ միջոցառմնանը ներկա էին ոչ միայն հայեր, այլեւ այլզգիներ: Հույս ունենք, որ մեր գիրքը հասանելի կլինի նաեւ ոչ հայ ընթերցողին»,- շեշտում է Լին: Իր հերթին Սան Ֆրանցիսկոյում բնակվող գրքի երրորդ համահեղինալ Քեյթ Լեհին, ով նաեւ տարբեր խոհանոցների մասին մի շարք գրքերի հեղինակ է, պատմում է, որ հայկական խոհանոցին ծանոթ է դեռեւս մանկուց իր ամերիկահայ ընկերների միջոցով: Մշտապես տպավորված եմ եղել հայկական հյուրասիրությամբ, ընդգծում է նա: Վերջինս նախկինում զբաղվել է հայկական խոհանոցի ու ամերիկահայ ինքնության հետազոտմամբ: 2018 թվականի թավշյա հեղափոխության օերին նա գտնվում էր Հայաստանում: «Լավաշ» գիրքը ներառել է որոշ դրվագներ նաեւ այդ օրերից: «Մեր գրքում ներառել ենք նկարներ, թե ինչպիսի տոնակատարություն էր տիրում այդ օրերին Հայաստանի փողոցներում: Մարդիկ ամենուր խորոված էին պատրաստում փողոցներում ու հյուրասիորւմ միմյանց: Չնայած խորովածի բաղադրատոմսը կապ չունի թավշյա հեղափոխության հետ, սակայն ինձ համար խորովածը հաղորդակցվում է այս իրադարձության հետ»,- ասում է Քեյտ Լեհին: Նույն օրը երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ «Լավաշ» գրքի շնորհանդեսն ու այդ առիթով ընդունելություն: Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարեւորությունը հայկական մշակությային ժառանգության պահպանման համար, իսկ նախաձեռնության հեղինակները իրենց տպավորություններով կիսվեցին հայկական խոհանոցի ու Հայաստանի մասին:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15