ARM | RUS |

Տնտեսական աճի ապահովումը իշխանության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման. «Մեկ Հայաստան»

19.11.19 | 15:33

Տնտեսական աճի ապահովումը Կառավարության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սևեռման: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Տեղի է ունեցել «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարցը։ Քննարկման արդյունքում կուսակցությունը հանդես է եկել ստորեւ հայտարարությամբ։ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական հարցադրումը, որը հետաքրքրում է հասարակական եւ քաղաքական լայն շրջանակներին, այն է, թե արդյոք բյուջեն հեղափոխական է, թե ոչ: Կամ, առավել պատկերավոր ասած, արդյոք ներկայացված բյուջեն արտացոլում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ Կառավարության հանձնառությունը եւ խոստումը: Անշուշտ, դժվար է պատասխանել այդ հարցին ոչ թե այն պատճառով, որ բյուջեի նախագծում արտացոլված մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային ցուցանիշները հնարավորություն չեն տալիս միանշանակ գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, այլ այն պատճառով, որ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը հստակ պարզաբանված չէ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլ նաեւ Կառավարության պատասխանատուների կողմից: Այն, մեր խորին համոզմամբ, շրջանառության մեջ է դրվել հասարակության կոնկրետ շերտերի մանիպուլյացիայի համար որպես ականջահաճո մի արտահայտություն, այլ ոչ թե թիրախային նպատակ կամ տեսլական: Պատահական չէ նաեւ այն, որ բուն բյուջետային փաստաթղթում այդ արտահայտությունն օգտագործված չէ, չնայած պետական պաշտոնյաների կողմից տարբեր ամբիոններից դրա պարբերական հիշատակումներին: Այս առումով, Կառավարության կողմից հայտարարվող տնտեսական հեղափոխության տակ պետք է հասկանալ տնտեսության համակարգային փոփոխություններին ուղղված արմատական բարեփոխումների իրականացում` տնտեսական զարգացման նպատակով: Եվ հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել բյուջեի նախագիծը: Արձանագրենք, որ անցած մեկուկես տարում նման բարեփոխումներ ոչ միայն չեն իրականացվել, այլ նաեւ դրանց հիմնական ուղղությունների վերաբերյալ մոտեցումներ եւ մշակված հայեցակարգեր չկան: Տնտեսական քաղաքականությունն իրականացվում է նախկինում ձեւավորված օրենսդրական դաշտի շրջանակներում, ինստիտուցիոնալ համակարգը նույնն է եւ ընդամենը հռչակվել է պայքար կոռուպցիայի, հովանավորչության եւ մենաշնորների դեմ` առանց դրանց ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ համապատասխան մեխանիզմների ներդրման: Այժմ անդրադառնանք բյուջեի հիմքում դրված հիմնական մակրոնտեսական ցուցանիշներին, որոնց վերլուծությունը հնարավորություն կտա գնահատականներ ձեւավորել դրանց հնարավոր աննախադեպության եւ հեղափոխականության վերաբերյալ: 1. 2020 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 9 տոկոսի չափով 2019 թվականին սպասվող 6.3 տոկոսի դիմաց: Այն ավելի ցածր է, քան 2017 եւ 2018 թվականներին հանրապետությունում գրանցված եւ 2019 թվականին ակնկալվող ցուցանիշները` համապատասխանաբար 2.6. 0.3 եւ 1.4 տոկոսային կետով: 2017 թվականին հանրապետությունում տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, իսկ 2018 թվականին 5.2 տոկոս: Այսինքն, կանխատեսվող տնտեսական աճն ամենեւին էլ աննախադեպ չէ գոնե վերջին երեք տարիներին հանրապետությունում գրանցված ցուցանիշի համեմատությամբ: Իսկ եթե նկատի առնենք նաեւ այն իրողությունը, որ 2000-ական թվականներին հանրապետությունում մի քանի տարի անընդմեջ գրանցվել է երկնիշ թվով տնտեսական աճ, ապա աննախադեպ եւ հեղափոխական տնտեսական աճի մասին խոսակցությունները կդառնան լրիվ ավելորդ: Ընդ որում, այս առումով գոյություն ունի եւս մեկ ուշագրավ հանգամանք: Համաձայն 2020-2022 թվականների միջին ժամկետ ծախսերի ծրագրի, «օբյեկտիվորեն, առանց լրացուցիչ ջանքի ներդրման, մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է մոտ 4.5% եւ մեծ հավանականությամբ՝ առկա ռիսկերի կառավարելի միջակայքում մնալու դեպքում, ՀՀ տնտեսական աճը կլինի մոտ 4.5%»: Այլ խոսքով, 2020 թվականին կառավարության ջանքերը տնտեսական աճի ապահովման առումով կարելի է գնահատել 0.4 տոկոսային կետի շրջանակներում, ինչն, անշուշտ, հարիր չէ հեղափոխական կառավարությանը եւ չի կարող գնահատվել բավարար: Եվ Փաշինյանի այն մոտեցումը, որ «մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք», ոչ տեղին է, ոչ էլ արդարացված: Պետական բյուջեն կանխատեսումների վրա հիմնված փաստաթուղթ է, որի իրատեսությունից է կախված բյուջետային մուտքերի ապահովումն ու ծախսերի իրականացումը: Ընդ որում, բյուջետային կանխատեսումների իրատեսության ապահովումը ոչ միայն առողջ տրամաբանության, այլ նաեւ բյուջետային օրենսդրության պահանջն է: ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքներից է բյուջեների իրատեսության սկզբունքը, որն օրենքով սահմանվում է որպես համապատասխան տարածքի (երկրի, համայնքի) զարգացման կանխատեսման եւ դրա հիման վրա բյուջետային մուտքերի եւ ելքերի հաշվարկման իրատեսություն: Հետեւաբար, ի սկզբանե սահմանել ցածր շեմ, հետագայում այն գերակատարելու եւ հերոսանալու ակնկալիքով, ոչ միայն չունի արդարացում, այլ նաեւ չի բխում գործող օրենսդրության գաղափարախոսությունից եւ բյուջետային պլանավորման տրամաբանությունից: 2. Հետհեղափոխական շրջանում շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել նաեւ հանրապետության տնտեսության ճյուղային կառուցվածքում: Մինչդեռ, տնտեսության դիվերսիֆիկացիան պետք է դառնար կառավարության քաղաքականության հիմնական թիրախներից մեկը, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաեւ Փաշինյանը: Սակայն 2020 թվականին չի խախտվելու վերջին տարիներին ձեւավորված ավանդույթը եւ տնտեսական աճի հիմնական մասն ապահովվելու է ծառայությունների ոլորտի եւ, մասնավորապես, հանգստի ու զվարճանքների սիրահարների հաշվին: Այսպես կոչված հեղափոխական բյուջեում չկան եւ չեն նախատեսվում կոնկրետ քայլեր եւ գործողություններ տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխության ուղղությամբ եւ տնտեսական աճի կառուցվածքի բարելավման ուղղությամբ: Տնտեսական աճի ապահովումը Կառավարության համար դարձել է գերնպատակ, առանց դրա որակի վրա ուշադրության սեւեռման: Մինչդեռ, այն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար միջոց է տնտեսական զարգացում ապահովելու համար: Հանրապետությունում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը, այլ նաեւ դրա որակի բարելավմանը: 3. Բյուջետային աննախադեպ ցուցանիշների ներկայացման ժամանակ, մեր կարծիքով, ոչ պատահականորեն, կիրառվում է եւս մեկ մանիպուլյատիվ միջոց եւ 2020 թվականի ցուցանիշները համեմատվում են ոչ թե 2019 թվականի, այլ 2018 թվականի ցուցանիշների հետ` առավել շոշափելի եւ հեղափոխական փոփոխությունների արձանագրման նպատակով: Կարծում ենք, նման մոտեցումը չունի ոչ միայն մասնագիտական հիմնավորվածություն, այլ նաեւ խաթարում եւ աղավաղում է հնարավոր գնահատականների օբյեկտիվությունը: 4. Հեղափոխական բյուջեի կարեւոր բնութագրիչներից մեկը պետք է հանդիսանար ներդրումների աճը: Դեռեւս վարչապետ ընտրվելիս Փաշինյանը բառացիորեն հայտարարում էր, որ «այս օրերին սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ: Այսօր պատասխանատու ասում եմ, որ տասնյակ զանգեր եմ ստանում սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են եւ Հայաստանում ներդրումներ են անելու։ Մարդիկ կան, որ միլիոններ եւ միլիարդներ են աշխատել, բայց Հայաստանում ներդրում չեն անում ոչ թե նրա համար, որ Հայաստանը ռիսկային գոտի է, այլ, որովհետեւ նրանք չեն ուզում այս իրականության հետ, այսինքն՝ 20 օր առաջ գոյություն ունեցած իրականության հետ առնչվել։ Մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձեւ զարգացում ոչ թե կառավարության ինչ-որ ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին»։ Այս խոսքերից 1.5 տարի անց հանրապետությունում ներդրումների ոլորտում պատկերը տխուր է, խոստումները` չիրականացված, իսկ ակնկալիքները` չարդարացված: Մասնավորապես, եթե 2018 թվականին ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22.4 տոկոս, ապա 2019 թվականին այն եղել է 22.3 տոկոս, իսկ 2020 թվականին ակնկալվում է 22.9 տոկոսի չափով: Նման պատկերը, անշուշտ, վկայում է ոչ թռիչքաձեւ աճի, ոչ էլ հեղափոխական փոփոխությունների մասին: Եթե առաջնորդվենք մակերեսային դատողություններով, ապա կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի կողմից մատնանշված անձինք չեն վստահում նաեւ այս իշխանությանը: Իսկ ավելի խորը վերլուծելու պարագայում ակնհայտ կդառնա, որ երկրի ներդրումային գրավչությունը նվազեցնող եւ ներդրումների հոսքին խանգարող պատճառներն ավելի խորն են ու համակարգային, քան պատկերացնում էին թավշյա հեղափոխակաները: Տնտեսությունն այս մեկուկես տարում չի ձեւավորել այնպիսի մրցակցային առավելություններ, որոնք կխթանեին ներդրումների ներհոսքին: Ակնհայտ է, որ ներդրումների իրականացումը պայմանավորված է ոչ թե ներդրողներին ուղղված հրավերներով, այլ տնտեսական զարգացման հստակ ռազմավարության, պետական արդյունավետ ինստիտուտների, օրինականության, ինչպես նաեւ երկրի ներդրումային գրավչության բարձրացման արդյունավետ քայլերի առկայությամբ: 5. Տնտեսական հեղափոխության գլխավոր արդյունքներից եւ ձեռքբերումներից մեկը պետք է հանդիսանար ստվերային տնտեսության ծավալների կրճատումը, որն իր արտացոլումը կստանար բյուջետային եկամուտների կազմում հարկերի համարժեք ավելացմամբ: Մինչդեռ, 2020 թվականին հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի ընդամենը 22.6 տոկոս, ընթացիկ տարվա ծրագրային եւ 2018 թվականի փաստացի 22.3 եւ 20.9 տոկոսի դիմաց: Ընթացիկ տարվա համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0.3 տոկային կետով ավելացումը բնավ չի խոսում ստվերային տնտեսության կրճատման շեշտակի ծավալների մասին: Ընդ որում, բյուջեի նախագծում հաշվի առնված չեն առաջիկա տարում սպասվող մի շարք ռիսկեր, որոնք ի հայտ գալու դեպքում բացասաբար կանդրադառնան ինչպես կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի, այնպես էլ ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ զգալիորեն բարձրանալու են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք (մոտ 800) ապրանքների (այդ թվում՝ նաեւ առաջին անհրաժեշտության) ներմուծման մաքսատուրքերը: Ակնհայտ է, որ դա կհանգեցնի մի շարք ապրանքների գների բարձրացմանը: Եթե դրան էլ ավելացնենք օդում պտտվող լուրերը գազի թանկացման հավանականության մասին, ապա առաջիկայում սպասվում է սոցիալական առանց այն էլ բարդ վիճակի խորացում: Եվ հիմա հարց է ծագում: Կառավարությունն ինչպես է պատրաստվում հնարավոր թանկացումներին, պատրաստվում է թե ոչ: Համենայնդեպս, դեռեւս գոնե բյուջեի նախագծով չեն նախանշվում նման մտադրություններ ու ծրագրեր: Եվ այս պարագայում, երբ հայտարարություններ են հնչում հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմամբ պայմանավորված աշխատավարձի /իսկ ավելի ճիշտ` տնօրինվող եկամտի/ աճի մասին, ապա ավելի ազնիվ կլիներ, եթե դրան զուգահեռ հայտարարվեր նաեւ, որ դա վերաբերելու է միայն 150000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներին, ովքեր համեմատաբար առավել բարվոք սոցիալական պայմաններում են գտնվում: Իսկ մինչեւ 150000 դրամ ստացողները, որոնք կազմում են հանրապետությունում գրանցված մոտ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսը, որեւէ փոփոխություն չեն զգալու: 6. Եվ վերջապես, տնտեսագիտության մեջ բնակչության բարեկեցության մակարդակը գնահատվում է ոչ թե կառուցվող կամ հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությամբ, ոչ թե ընթացագետի մոտ այցելությունների հաճախականությամբ կամ գյուղմթերքների տեղափոխման ժամանակ ավտոմեքենայի վերեւ ներքեւ թռնելու հետեւանքով փչացող մրգերի ու բանջարեղենի քանակությամբ, այլ այնպիսի հիմնարար ցուցանիշներով, ինչպիսիք են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը, միջին աշխատավարձը եւ այլն: Հետեւաբար, անհրաժեշտ էր բնակչության կյանքի որակի փոփոխությունները հիմնավորել ու ապացուցել վերը նշված ցուցանիշներից գոնե մի քանիսի հեղափոխական ու թռիչքաձեւ փոփոխություններով, այլ ոչ թե պատկերավոր ու մանիպուլյատիվ, բայց միաժամանակ նաեւ հիմնազուրկ, բայց ականջահաճո նկարագրություններով»:


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01