Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ: Օրինակ, այժմ Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ օրինակ Ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա»,- երեկ ՀՀ կառավարությունում ռուս լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներն են: Ես տարբեր խոսակցություններում լսել եմ կարծիքներ, որ նրանց ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ձեր հարաբերությունների վրա»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար մեկ հարցն է Հայաստանի անվտանգության և մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար:
«Դուք ցիտում էիք բանաձևեր, ես, անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների բանաձևերով: Ես այդ բանաձևի մասին արդեն խոսել եմ հրապարակային, ինչպիսին է իմ բանաձևը, որը ես առաջարկում եմ:
Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի դեպ, ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Դրա համար Հայաստանում ինձ քիչ չեն քննադատել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի կամ մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին:
Բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին, եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն և կայունություն, ապա մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն:
Եթե ես առաջին հերթին հիշատակում եմ Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին, ապա թող նա ասի հակառակը: Թող նա ասի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար: Եթե նա դա ասի, ապա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն արձանագրելու իրական ճեղքում բանակցային գործընթացում: Այսպիսին է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իմ բանաձևը, ինչը նշանակում է, որ ես չեմ պատրաստվում բանակցություններում օգտագործել ո՛չ Սերժ Սարգսյանի բանաձևը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի բանաձևը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հարցին՝ «եթե կարելի է, ես կցանկանայի մի փոքր գաղտնազերծել այդ բանաձևը: Հայաստանի ժողովրդի համար ընդունելի լուծում. դա ի՞նչ է», ՀՀ կառավարության ղեկավարն ասել է. «Գիտեք, ես խոսում եմ բանակցային գործընթացի կոնցեպտուալ հիմքի մասին: Եթե ես ասում եմ, որ յուրաքանչրյուր լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ապա այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում: Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին կոնցեպտուալ կերպով համաձայնվել նրանում, որ մենք պետք է աշխատենք այնպիսի լուծման ուղղությամբ, որն ընդունելի կլիներ երեք ժողովուրդների համար: Արդյոք կան նման տարբերակներ: Եթե նման պատրաստի տարբերակներ լինեին, ապա դա կլիներ այլ իրավիճակ, բայց եթե ես այդպես եմ խոսում, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք դրա վրա: Դա այն արդյունքն է, որին հնարավոր է հասնել այդ ուղղությամբ շատ քրտնաջան աշխատելով, և ես հրավիրում եմ մեր գործընկերներին, մեր ընկերներին աշխատել դրա վրա: Եվ ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլ նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01