Եվրոպական խորհրդի հեռացող նախագահ Դոնալդ Տուսկը կդառնա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ- EPP) նոր նախագահ: Այս մասին հայտնել է ԵԺԿ-ն՝ այսօր Զագրեբում կայանալիք իր համագումարին ընդառաջ:
Միջազգային մակարդակով ամենահայտնի լեհ քաղաքական գործիչը կփոխարինի ֆրանսիացի Ժոզեֆ Դոլին, որը ղեկավարում է ԵԺԿ-ն 2013 թվականից ի վեր: Այս մասին գրել է Total Croatia News-ը։
Չնայած Տուսկը չի հայտարարել իր թեկնածությունը, սակայն կուսակցությունն իր կայքում հայտնել է, որ ժողովրդավարական Լեհաստանի ամենաերկարակյաց վարչապետը պաշտոնի համար միակ թեկնածուն է:
Նշվում է, որ Տուսկը վերջերս ասել էր, որ չի առաջադրվի Լեհաստանի նախագահի պաշտոնում։
Եվրոպական աջակենտրոն կուսակցություններն ընտրում են նոր ղեկավարություն՝ մայիսին կայացած եվրոպական ընտրություններում հարաբերական հաղթանակ տոնելուց հետո։
Օրակարգում է նաև ԵՄ ընդլայնումը Արևմտյան Բալկաններում, մասնավորապես այն բանից հետո, երբ Ֆրանսիան վերջերս վետո դրեց Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի վրա:
Ակնկալվում է, որ ԵԺԿ-ն կառաջարկի և կիրականացնի ավելի արդյունավետ քաղաքականություն կլիմայի փոփոխության դեմ պայքարի, երիտասարդ սերունդներին հզորացնելու և Եվրոպայում և հարևանության երկրներում ժողովրդավարությունն ու խաղաղությունը պաշտպանելու համար:
ԵԺԿ-ն հիմնադրվել է 1976 թ.-ին՝ Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և այլ կենտրոնամետ կուսակցություններ միավորելով:
Զագրեբում ԵԺԿ 26-րդ համագումարում սպասվում է ավելի քան 2000 մասնակից, որն առաջին անգամ անցկացվում է Խորվաթիայում՝ ԵՄ ամենաերիտասարդ անդամ պետությունում, որը նախագահելու է ԵՄ-ում 2020-ի առաջին կեսին և պատրաստվում է մուտք գործել Շենգեն և եվրո գոտիներ:
Համագումարին մասնակցելու են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵԺԿ-ի եվրոպական բարձրագույն պաշտոնյաները, Տուսկը և հանձնաժողովի հեռացող և նոր նախագահները՝ Ժան Պոլ Յունկերն ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Մասնակցելու է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բացի ԵԺԿ նախագահից, 700-ից ավելի պատվիրակները կընտրեն 10 փոխնախագահներ, գլխավոր քարտուղար և գանձապահ:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15