Կոռուպցիայի դեմ պայքարը եւ տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարեւորագույն նախապայմաններն են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն, 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ չնայած հանքաարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տվյալներով աճել է 6 տոկոսով: Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել է նաեւ արտահանման աճի որոշակի դանդաղում: Միեւնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16 տոկոսով: Չնայած դրան, 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-ից մինչեւ 1.7 տոկոս: Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է այս ժամանակահատվածում նաեւ բարելավել ֆիսկալ իրավիճակը՝ նվազեցնելով հանրային պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 60-ից մինչեւ 55.7 տոկոսի: Զեկույցի համաձայն, Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճն այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Հատկապես եվրոպական կողմը կարեւորում է Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումները եւ այդ ոլորտի թափանցիկության բարձրացումը: Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտների խթանումը միտված են ապահովելու Հայաստանում կայուն աճ, նշված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում: Կառավարման որակի բարելավումը կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա, որոշիչ գործոն հանդիսանալով երկրի ընդհանուր առաջընթացի համար, զեկույցի նախաբանում նշում է բանկի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորսիքը: Այս կապակցությամբ, զարգացող երկրները կարող են լրջորեն բարելավել դիրքերը կառավարման որակի բարելավման դեպքում: Համեմատության համար, հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում 2019-ին ՀՆԱ-ն աճելու է Հայաստանից ցածր իսկ սղաճը՝ Հայաստանից բարձր տեմպերով: Զեկույցի համաձայն, Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ եւ ավելի քան 4 տոկոս սղաճ, իսկ Ադրբեջանում եւ՛ ՀՆԱ-ի աճը, եւ՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8 տոկոս:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
11:51 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03